Ճապոնացի ֆերմեր Կոձի Նիկաոն աճեցրել է աշխարհի ամենածանր ելակը, հայտնում է The Economic Times-ը: Ելակի քաշը 250 գրամ է, բարձրությունը՝ մոտ 8 սմ, լայնությունը՝ 12 սմ: Այդ ցուցանիշն արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Պարբերականը նշում է, որ այդպիսի մուտացիա հնարավոր է մի շարք պատճառներով, օրինակ՝ երբ ցրտահարություններն ազդում են ելակի գույնի վրա և ելակներն իրար մեջ են աճում:










































