Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծում է, որ ԵՄ առանցքային երկրները, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, մտադիր են աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։ Այս մասին նա հայտարարել է Polska The Times պարբերականի հետ հարցազրույցում։
Տուսկը նաև նշել է, որ եվրոպական երկրների «մեծ խումբը» հանդես է գալիս պատժամիջոցների հանելու օգտին։ Ըստ այդմ՝ նա ընդգծել է, որ ոչ ոք չի խոսում սահմանափակող միջոցառումների ուժեղացման մասին։
Ավելի վաղ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է պահպանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։ Նա նշել է, որ ԵՄ գագաթնաժողովին միասնություն է ակնկալում «Ուկրաինայի հարևանի հնարավոր վատ վարքի նկատմամբ արձագանքում»։










































