Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Սուր հարց՝ լուծո՞ւմ, թե՞ փակուղի

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի են ունենում հետաքրքրական տրանսֆորմացիաներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծեք թե պատրաստվում է ակտիվորեն դիրքավորվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման գործընթացում՝ ստանձնելով այդ թանկացման դեմ պայքարի նիշան: Իհարկե, առայժմ հստակ չէ, թե ԲՀԿ-ն ինչ ձևով է փորձում պայքարել, այսինքն՝ կդիմի՞ արդյոք զանգվածային միջոցառումների, թե՞ կսահմանափակվի միայն հարցը տարբեր գրասենյակային կամ դահլիճային հարթակներում բարձրացնելով:

Խնդիրը, սակայն, ուշագրավ տեսք է ստանում այն առումով, որ մեկ տարի առաջ, երբ կրկին թանկանում էր էլեկտրաէներգիան և կրկին նույն հիմնավորումով, որ դա պահանջում է ոլորտը կառավարման ճգնաժամից փրկելու հրամայականը, «Բարգավաճ Հայաստանը» կարծեք թե նույնքան ակտիվ չէր այդ որոշման դեմ պայքարի հարցում: Այդ որոշման դեմ անարդյունք պայքարի փորձ արեցին միայն մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք, ինչպես միշտ, բախվեցին քաղաքական ուժերի անտարբերության և ոստիկանության բռնության պատին, և հոսանքը թանկացավ: Մինչդեռ, այդ ժամանակահատվածում քաղաքական պայքարի ուժը կարծեք թե առավել մեծ էր, որովհետև գոյություն ուներ, այսպես կոչված, ոչ իշխանական բևեռը՝ կուսակցությունների եռյակի միավորումով, որը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանի նախագահած ԲՀԿ-ն:

Եվ ահա, այդ առավել հզոր ներուժ ունեցող քաղաքական բևեռը, չգիտես ինչու, որևէ քայլ չարեց էլէկտրաէներգիայի թանկացման դեմ, իսկ այսօր, ունենալով շատ ավելի փոքր և՛ հանրային, և՛ ըստ էության քաղաքական ներուժ, ԲՀԿ-ն ակտիվորեն ձեռնամուխ է եղել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ գործողությունների: Սա, ինչ խոսք, միանգամայն ողջունելի նախաձեռնություն է, և պետք է այս հարցում ԲՀԿ-ին հաջողություն մաղթել, որովհետև թանկացումը հարվածելու է և՛ բնակչությանը, և՛ արդյունաբերությանը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ ակտիվության և ըստ էության՝ ռեսուրսային հարաբերակցության այս երկու հակադիր օրինակները, երբ մի դեպքում ռեսուրսն ահռելի էր, իսկ ակտիվությունը՝ զրո, իսկ այսօր ռեսուրսը շատ քիչ է, իսկ ակտիվությունը՝ բարձր, հասարակությանը, ըստ էության, հուշում են իրավիճակին զգուշավոր մոտենալու անհրաժեշտության մասին՝ հերթական անգամ ներքաղաքական շահերի և ինտրիգների զոհ չդառնալու համար:

Այսինքն՝ Հայաստանի հասարակությունը պետք է օգտագործի քաղաքական ուժերին և թույլ չտա, որ տեղի ունենա հակառակը, և ինքն օգտագործվի քաղաքական ուժերի կողմից: Եվ սա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տարեցտարի դարձել է հանգուցային մի խնդիր, որի չլուծվածությունը Հայաստանի հասարակությանը իր խնդիրների հետ միասին տանելով տարբեր ճանապարհներով՝ ըստ էության բերել ու մտցրել է միևնույն փակուղին: Սրա վառ օրինակն էր նաև կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ ծավալված ԴԵՄ ԵՄ շարժումը, որը սկսեց մարել ոչ թե խնդրի լուծմանը, այլ կառավարության փոփոխությանը զուգահեռ, իսկ խնդիրը, ինչպես հայտնի է, լուծվել է ընդամենը մասնակի, այն էլ՝ ոչ հիմնարար կերպով: Եվ կարելի է այս շարքը թվարկել բավական երկար, թե ինչպես կարևորագույն մի շարք հարցերում հասարակական բողոքը և ըմբոստությունը օգտագործվել են ոչ թե հասարակության, այլ քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Քաղաքական ուժերն, իհարկե, հենց քաղաքական նմանօրինակ խնդիրներ լուծելու համար են, սակայն երբ նրանց խդիրների լուծումը ոչ մի էական կապ չունի հասարակական խնդիրների լուծման հետ, հասարակությունը նման քաղաքականության ոչ թե շահառուն է դառնում, այլ ըստ էության՝ զոհը: Եվ ուրեմն՝ այս տեսանկյունից Հայաստանում հասարակական խնդիրներն ու քաղաքականությունը կրկին ակտիվորեն հատվել են կարևոր մի կետում, և կրկին սրվում է հարցը՝ լուծո՞ւմ, թե՞ փակուղի:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում