Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Յուվենտուս»-ի հետ պատասխան դիմակայությունը: Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Թուրինում կայացած առաջին խաղում «արքայական ակումբ»-ը պարտվել է 1:2 հաշվով; Այդպիսով, թուրինյան ակումբը մրցաշարի եզրափակչի ուղեգիր է նվաճել:
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքն ու բազմաթիվ հնարավորություններ ունեինք: Սակայն բախտը երես էր թեքել «Ռեալ»-ից: Մենք չկարողացանք ավելի շատ գոլեր խփել:
«Արքայական ակումբ»-ը ցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը: Բայց դա չօգնեց մեզ հաղթանակ տանել»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:







































