ԱՄՆ-ից փորձագետները հաշվարկել են, թե որ տարիքում է նախընտրելի սկսել սեռական կյանքը: Ըստ փորձագետների` իդեալական ժամանակը 18-19 տարեկանն է: Բանն այն է, որ այդ տարիքում մարդը ձեռք է բերում ֆիզիոլոգիական և հոգեբանական հասունություն, գրում է Meddaily-ն:
Դա ապացուցել է 14-25 տարեկան ավելի քան 5000 մարդու միջև անցկացված ուսումնասիրությունը:
Պարզվել է` նրանցից միայն 39 տոկոսն է սկսել սեքսով զբաղվել 16-21 տարեկանում: Յուրաքանչյուր երկրորդը սեռական կյանք է ունեցել մինչև 16 տարեկան:










































