Նավթի համաշխարհային գները անկում են գրանցել, վկայում են աճուրդի տվյալները: Այս մասին է գրում Gazeta.ru-ն:
Մասնավորապես, Երևանի ժամանակով ժամը 18:36-ի դրությամբ Brent մակնիշի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,96%-ով և մեկ բարելի համար կազմել է 64․76 դոլար:
WTI մակնիշի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,35%-ով և մեկ բարելի համար կազմել է 59․18 դոլար:
Անկումը կապված է շուկայում ավելցուկի վերաբերյալ ներդրողների անհանգստություններով:







































