Թեյլոր Սվիֆթի Bad Blood երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակում նկարահանվել են Էլլի Հոլդինգը, Ջիջի Հադիդը, Լիլի Օլդրիջը, Հեյլի Սթայնֆելդը, Լենա Դանեմը և ուրիշներ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Յուրաքանչյուր հայտնի ինքն է իր համար հերոսուհի ընտրել, որի կերպարով էլ կներկայանա էկրանին: Հոլովակը բլոքբաստերի ոճով է:
Հոլովակը նկարահանել է ամերիկացի հայտնի կլիպմեյքեր Ջոզեֆ Կանը: Պրեմիերան նախատեսվում է մայիսի 17-ին. հոլովակը կցուցադրեն Billboard Music Awards-ի ժամանակ:















































