Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Փողի վրա նստած կամ Հայաստանը շրջափակման առաջին օղակում

Հայաստանի կառավարությունն ուզում է, որպեսզի արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում գործունեություն ծավալող գործատուները շահագրգռություն ունենան գրանցվել Հայաստանում: Դրա համար էլ փոփոխություններ են կատարում Եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքում, որը հանրությանն ավելի հայտնի դարձավ «խոպանչիներին հարկելու» մասին օրենք որպես:

Հետո պարզվեց, որ խնդիրը խոպանչիներին հարկելը չէ, և ըստ էության կառավարությունն արտագնա աշխատանքի մեկնողների վրա լրացուցիչ հարկային պարտավորություն չի դնում, պարզապես ուզում է ստեղծել, այսպես ասած, շահագրգռության մեխանիզմներ, որ արտերկրում գրանցված, արտերկրի, տվյալ դեպքում Ռուսաստանի ռեզիդենտ հայ գործարարը գրանցվի Հայաստանում, դառնա Հայաստանի ռեզիդենտ ու իր աշխատողների եկամտահարկը վճարի Հայաստանի բյուջե:

Թվում է, թե վատ բան չկա, համենայնդեպս՝ նպատակի առումով: Իրականացման մեխանիզմներն ու պատկերացումները կարելի է քննարկել, դրա համար անհրաժեշտ են մասնագետներ: Նեղ մասնագիտական դաշտից դուրս խնդիրն այլ տեղ է: Հայաստանի կառավարությունը տենդագին կերպով ֆինանսական հավելյալ միջոցներ է փնտրում, որովհետև տնտեսությունը մեռնում է: Միջոցներ են փնտրում սփյուռքից՝ համոզելով հաշիվներ բացել բանկերում, միջոցներ են փնտրում Ռուսաստանի հայ գործատուներից՝ համոզելով հարկերը մուծել Հայաստանում, միջոցներ են փնտրում Հայաստանի տարբեր սոցիալական խավերից՝ սահմանելով նորանոր հարկեր ու տուրքեր, միջոցներ են փնտրում արտաքին ֆինանսական կազմակերպություններից և պետություններից՝ համոզելով Հայաստանին վարկեր տրամադրել:

Հայաստանի իշխանությունը ֆինանսական միջոցներ է փնտրում ամենուր, բայց ոչ այնտեղ, որտեղ դրանք, ըստ էության, լիուլի են: Այսինքն՝ Հայաստանի կառավարությունը միջոցներ է փնտրում ամենուր, բացի ինքն իր գրպանից: Կամ, ինչպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասեր՝ «փողի վրա նստած փող են ուզում»: Սակայն եթե Քոչարյանը դա ասում էր միայն Երևանի քաղաքապետարանի մասով, ապա ներկայումս այդ խոսքը պետք է վերաբերի ամբողջ իշխանական համակարգին:

Ըստ որում՝ համակարգ ասվածը ներառում է բոլորին, հենց նույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Բեգլարյանին, Սաշիկ Սարգսյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մհեր Սեդրակյանին, Մանվել Գրիգորյանին և բոլոր այն ներկա ու նախկին պաշտոնյաներին, որոնք Հայաստանում իշխանություն ունեն, իշխանություն են ունեցել և ունեն նաև հսկայական բիզնես ներգրավվածություն Հայաստանում: Չէ՞ որ նրանցից որևէ մեկն այլևս չի թաքցնում, որ Հայաստանում ունի այս կամ այն խոշոր սեփականությունը: Նրանք այժմ հայտարարում են, որ օրենքը չի արգելում սեփականության ու պաշտոնի համատեղում, օրենքը արգելում է համատեղել բիզնես-կառավարումն ու պաշտոնը:

Հայաստանի իշխող համակարգի ներկայացուցիչների անձնական հաշիվներում, ընդ որում՝ թե՛ Հայաստանում, թե՛ այն հաշիվներում, որոնք Հայաստանից դուրս են տարվել, կուտակված են միլիոններ և միգուցե միլիարդներ:

Բոլորովին վերջերս հրապարակվեց ոչ կառավարական արտասահմանյան կազմակերպության մի ուսումնասիրություն, որտեղ Հայաստանի վերաբերյալ ասվում էր, որ վերջին 10-12 տարում Հայաստանից անօրինական ճանապարհով դուրս է բերվել 7,5 միլիարդ դոլար: Թե դրսում ինչքան է դարձել այդ 7,5 միլիարդ դոլարը, հայտնի չէ: Բայց անգամ բանկային պարզ տոկոսների պարագայում կարող ենք պատկերացնել, թե այդ փողը դուրս բերողները ինչքան են ավելացրել իրենց կապիտալը՝ լոկ այդ կապիտալը:

Մեղմ ասած, զվարճալի կլինի պատկերացնել, որ Հայաստանից ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի խումբ այդքան կապիտալ է դուրս բերում առանց իշխանության գիտության: Հետևաբար դուրս բերված կապիտալը ոչ թե 32 տոկոս պաշտոնապես աղքատների գումարն է, որ դուրս են հանել և մնացել Հայաստանում աղքատ, այլ Հայաստանի հարուստների փողն է՝ այն հարուստների, որոնք այսօր ամենուր փող են փնտրում տնտեսության մահը կանխելու, փող են փնտրում հայաստանյան տնտեսության գնողունակությունը պահելու համար, բայց չգիտես ինչու որևէ կերպ չեն փորձում այդ խնդիրները լուծել սեփական փողով, Հայաստանի տնտեսությունում սեփական միլիոնները կամ միլիարդները ներդնել: Իսկ դա ունի երկու պատճառ:

Նախ՝ նրանց իսկ իշխանական գործունեության արդյունքում Հայաստանը վերածվել է մի երկրի, մի դաշտի, որտեղ ոչ ոք չի ցանկանում ներդրում կատարել՝ առավել ևս իրենք, ովքեր ամենից լավ գիտեն, թե ինչ ճահիճ են ստեղծել Հայաստանում բոլոր առումներով: Հետևաբար նրանք իրենց փողը ճահճից դուրս հանելու, ոչ թե այստեղ ներդնելու խնդիր ունեն: Այստեղ պահվում է այնքան, ինչքան պետք է երկրի վերջին ռեսուրսները քամելու համար կամ շունչը պահելու համար՝ մինչև արտերկրից կամ որևէ տեղից կգտնվեն նոր միջոցներ՝ ռեսուրսների փոքրիշատե գեներացիայի և գեներացվածը կրկին անձնական կապիտալի վերածելու ցիկլի շարունակականության ապահովման համար:

Երկրորդ պատճառն այն է, որ անձնական կապիտալը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար միայն անձնական իշխանությանն ամրակցված արժեք է: Այսինքն՝ տնտեսագիտական տեսությամբ եթե առաջնորդվենք, ապա փողը փող է իր հետևում ունեցած ապրանքով կամ ոսկով, այլապես այն վերածվում է թղթի և դառնում երկարաժամկետ առումով խնդրահարույց: Հայաստանի իշխող համակարգի դեպքում, փողը փող է, եթե իր հետևում իշխանություն ունի, այլապես այն հավասար է թղթի: Իսկ քանի որ այսօր Հայաստանում անորոշ է, թե ով ինչքան իշխանություն ունի, և ամեն ինչ հիմնականում պահվում է ոչ թե ռեալ իշխանության, այլ ներիշխանական հակասությունների վրա, որևէ մեկը ռիսկ չի անի խոշոր գումարներ ներդնել Հայաստանում: Դրանք կկորեն, եթե հանկարծ չստացվի դրանց համարժեք իշխանություն ունենալ:

Այս երկու իրողություն-պատճառներն են, որ կազմում են Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգի, իրողությունների փակ շրջանը: Իրականում Հայաստանի, այսպես ասած, շրջափակումը սկսվում է այստեղից: Արտաքին թուրք-ադրբեջանական շրջափակումը դա երկրորդ օղակն է, որը միանգամայն հաղթահարելի կլիներ ու սարսափելի չէր կարող լինել, եթե Հայաստանի ներսում Հայաստանի վզին հագցված չլիներ շրջափակման այդ առաջին օղակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում