Դոնալդ Տրամպը ձախողում է անվանել Տրանս-Խաղաղօվկիանոսյան պայմանագրի ստորագրումը՝ գրում է The Hill-y:
ԱՄՆ-ի և Խաղաղօվկիանոսյան 11 երկրների միջև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի ստորագրումն, ըստ Տրամպի, կվնասի ամերիկյան ընկերություններին:
«Նոր պայմանագիրը ձախողում է: Նրանք չեն խոսում արժութային մանիպուլյացիաների մասին: Դրա հետ մեկտեղ դա գործիք է, որի օգնությամբ այդ բոլոր երկրները կսննկացնեն մեզ»,- ընդգծել է մագնատը:
Նա հայտարարել է, որ չի հավատացել այդ նախագծի հեռանկարներին այն բանի պատճառով, որ այդ երկրների մեծ մասը չի հարգում ԱՄՆ-ին:
«Մեր իշխանությունները կոմպետենտ չեն: Նրանք երեխաներ են»,- ասել է Տրամպը:











































