Thursday, 16 07 2026
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում

Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի վերսկսվի. Հայաստանում Լեհաստանի դեսպան

Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի  Նովակովսկին հույս  է հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև  լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի:

«Առաջին լրատվական»ի այն հարցին, որ եթե հակամարտության  խաղաղ կարգավորումը Եվրամիության համար առաջնահերթություն է , ի՞նչ քայլեր է  դրա համար իրականացնում ԵՄ-ը, դեսպանը պատասխանեց. « Մենք   կողմ ենք  հակամարտության խաղաղ կարգավորմանը, և Լեհաստանն աջակցում է Մինսկի խմբի  գործողություններին: Գտնում ենք, որ կողմերի ուղղակի շփումների արդունքում այդ հարցը պետք է կարգավորվի: Չէ՞ որ հենց դեսպան Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչն է և նա ուղղակիորեն ներգրավված է  այս գործընթացում»,-ասաց նա:

Դեսպանն  ընդգծեց, որ Լեհաստանի համար ընդունելի է  հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ ճանապարհը. « Հուսով ենք, որ պատերազմի վերսկսման հավանականություն չկա,  պատերազմը ողբերգական իրադարձություն կլինի, դրա հետևանքով մահանում են հենց երիտասարդները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մայիսի երեքին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրություններին և aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի այդ ընտրությունների մասին, դեսպանն արձագանքեց. « Ցավոք սրտի, մեր դիրքորոշումն այս հարցին նույնն է, ինչ Եվրամիության դիրքորոշումը: Քանի որ մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես պետություն, այդ իսկ պատճառով զերծ ենք մնում որևիցե մեկնաբանություններից»:

Դեսպան Նովակովսկին անդրադարձավ  նաև այս ամսվա վերջին Ռիգայում  անցկացվելիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովին: «Առաջին լրատվական»-ի այն հացրին, որ եթե նույնիսկ եվրոասոցացված Վրաստանն ու Ուկրաինան չեն ստանում ազատ վիզային ռեժիմ, ի՞նչ կարող է ակնկալել ԵՏՄ անդամ Հայաստանը, դեսպանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դա այնպիսի մի գործընթաց է, որ կախված է  բազմաթիվ գործոններից, յուրաքանչյուր երկրին ներկայացված է պահանջների մի ցանկ, եթե տվյալ երկիրը կատարում է այդ պահանջները ապա վիզային ազատ ռեժիմի գործածությունը  հնարավոր է: Դուք նշեցիք Վրաստանի և Ուկրաինայի օրինակը, բայց կա նաև Մոլդովայի օրինակը, որն ունի ազատ վիզային ռեժիմ»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, դեսպանն ասաց, որ  լիահույս  է, որ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանը կհասնի Եվրամիության հետ սերտ համագործակցության.«Մենք միանշանակ այն ջատագովներն ենք, որ Հայաստանը սերտ հարաբերություններ ունենա ԵՄ-ի հետ կարճ ժամանակահատվածում։ Իհարկե, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող դյուրացնել գործընթացը, քանի որ տնտեսական մասով համագործակցությունը Հայաստանի դեպքում դժվար է»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում