Monday, 13 07 2026
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ

Ով է Գոհար Ենոքյանը. 168.am

168.am-ը գրում է. «Անցնող շաբաթվա տնտեսական ամենացնցող լուրն ամենևին էլ արտագնա աշխատանքի մեկնողների նոր հարկատեսակի հաստատման փորձը չէր: Ձերբակալվել է Հայաստանի տնտեսության ամենապինդ ու ամենաինքնատիպ գործիչներից մեկը` Գոհար Ենոքյանը: Նոր սերունդը նրան հիմնականում ճանաչում է` որպես քաղաքական գործիչ: Նախորդ գումարման ԱԺ-ում նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ էր: 73-ամյա կնոջ ձերբակալությունը երիտասարդների համար տարօրինակության աստիճան դաժանության դրսևորում է:

Իսկ մեր քաղաքական գործիչներից ՀՀ ԱԺ 37 պատգամավոր իր մեջ ուժ գտավ տիկին Ենոքյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագիր ստորագրելու համար: Համապատասխան պահանջ-հայտարարություն տարածեց նաև ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միությունը: Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ ձերբակալված անձին նման աջակցություն է հայտնվում: Նման վերաբերմունքը պատահական չէ: Մեր խորհրդարանի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ տիկին Ենոքյանի կենսագրությանը: Նա Կարի արտադրական միավորման տնօրեն է աշխատել 1982-ից: Խորհրդային Միությունում կարի բոլոր ձեռնարկությունները ժամանակին համահունչ բոլշևիկյան անուններ ունեին:

Թե՛ Մոսկվայում, թե՛ բոլոր հանրապետություններում այդ ձեռնարկությունները կրում էին Կլարա Ցետկինի կամ կոմունիստական շարժման որևէ այլ կին գործչի անուն: Կամ էլ` «Բոլշևիչկա», «Կրասնի շվեյնիկ» ու այլ համապատասխան գաղափարա-քաղաքական անուններ էին կրում: Ու հանկարծ Հայաստանում հայտնվեց «Գարուն» անունով կարի արտադրական միավորում, որի տնօրենը 1985-ից Գոհար Ենոքյանն էր: Նա Հայաստանի տնտեսության իրական հատվածի եզակի կին մենեջերներից է, ով փորձեց ու կարողացավ հարմարվել 90-ականների տնտեսական նոր պայմաններին: Մինչ այդ 1989-ից Ենոքյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Շատերն են հիշում նրա ելույթները հատկապես Ղարաբաղյան հարցի քննարկումների ժամանակ: Իր համար նոր` քաղաքական ոլորտում Ենոքյանը նույնքան համառ էր ու սկզբունքային: Քչերն են հիշում, որ գոյության վերջին տարիներին Խորհրդային Միությունը հայտնվել էր ֆինանսատնտեսական ծանր վիճակում:

Բայց 90-ին նա կարողացավ ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովին համոզել, որ «Գարուն» արտադրական միավորման համար տրամադրի մեկ մլն ԱՄՆ դոլար` նոր գերժամանակակից արտադրական ճապոնական հոսքագիծ գնելու համար: Հետո հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էր խորհրդային արժեհամակարգում ձևավորված խորհրդային տնօրենն աշխատում տնտեսական նոր համակարգում: Ինչպես էր հաջողում կնոջ հագուստի պատվերներ գտնել եվրոպական երկրներում: Խորհրդային գործարանները «սովոր» էին կնոջ զգեստը կարել տասնյակ-հազարավոր հատով: «Շիրպատրեբի» մասին է խոսքը: Իսկ նոր իրավիճակում եվրոպացի գնորդի համար յուրաքանչյուր զգեստից ընդամենը մեկ-երկու տասնյակ օրինակ էր պետք կարել: Ենոքյանն իրեն բնորոշ անկեղծությամբ փնթփնթում էր, բայց հաջողում գտնել հերթական պատվիրատուին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում