ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպել է անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով:
Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկել է զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին:
Գագիկ Բեգլարյանը շեշտել է, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները մշակվել են բացառապես ի նպաստ տաքսու վարորդների, տաքսի ծառայությունների և ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների՝ հաշվի առնելով նրանց բոլոր առաջարկները:
Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին՝ ուսումնասիրել վարորդի առաջարկները և եռօրյա ժամկետում ամփոփ ձևով ներկայացնել իրեն:










































