Նշանածին առևանգելու և նրան բռնաբարելու համար 32-ամյա Արտուշը ընկերների հետ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Արտուշը, տեղեկանալով, որ իր նշանածն իր հետ հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրություն ունի, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազարի և Լևոնի հետ, նախնական համաձայնությամբ, աղջկան տուն ուղեկցելու պատրվակով, խաբեությամբ նստեցրել են «Մերսեդես Ց 180» ավտոմեքենան, ապա նաև բռնության գործադրմամբ առևանգել են:
Աղջկան տեղափոխել են Գավառ քաղաք, ապա վերադարձել են Երևան, որից հետո էլ հենց Արտուշի բնակարանում վերջինս՝ բռնության գործադրմամբ, բռնաբարել է նրան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































