Friday, 07 06 2024
14:45
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն

ԲՀԿ-ն լինելու է ընդդիմություն, վերադարձնելու է նախկին դիրքերը

«Առաջին լրատվական»-ի և A1plus-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

 

– Պարոն Մարգարյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծես թե այլևս իշխանափոխության համար չի պայքարում:

Ես կարծում եմ, որ Հայաստանում, իշխող կուսակցությունից բացի, չկա որևէ այլ կուսակցություն, ով իշխանափոխություն չցանկանա: Եվ վստահ եմ, որ ԲՀԿ-ն այս դեպքում բացառություն չէ: Այնպես որ, եթե խոսքը քաղաքական դաշտի իրավիճակի տարբերության մասին է՝ մինչև փետրվարյան դեպքերն ու այս շրջանի միջև եղած տարբերության, այո, անշուշտ, կան այդ դեպքերը: Բնականաբար քաղաքական դաշտը լուրջ ցնցումներ ապրեց, ԲՀԿ-ն՝ նույնպես: Եվ ժամանակ է պետք, որպեսզի վերադառնա ինչ-որ մի այլ վիճակի:

– Բայց արդեն երեք ամիս է անցել, դեռ չե՞ք կողմնորոշվել: ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հայտարարեց, բայց կարծես այլընտրանքային ԲՀԿ-ն ավելի ընդդիմադիր էր, քան ընդդիմադիր ԲՀԿ-ն:

ԲՀԿ-ն հիմա, իհարկե, ավելի թույլ է, քան այն ժամանակ: Դա ընդունելի տարբերակ է, բայց փոփոխություն կկայանա այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իր ներսում համարի, որ այլևս չի լինելու նման ընդդիմություն: Այդպիսի մոտեցում չկա, որ ինքը պետք է լինի ավելի թույլ ընդդիմություն կամ չլինի ընդդիմություն: Կարևորը քո մոտեցումն է, թե ուր ես ձգտում և ինչպիսին ես ուզում լինել:

– Ինչպիսի՞ն է ԲՀԿ-ն ուզում լինել:

Ուզում է լինել ընդդիմություն, վերադարձնել նախկին դիրքերը: Դրա համար, բնականաբար, ժամանակ է պետք: Թե ինչքա՞ն կհաջողվի այդ ցնցումներից հետո… Անշուշտ, մեծ բան փոխվեց:

– Եթե ՀԱԿ-ը որոշի շարժում ծավալել մինչև ընտրությունները, այսինքն՝ արտահերթ ընտրությունների գնալ, կմիանա՞ք նրանց:

Եթեներով ոչ մի բան չի լինում: Մենք պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել: Այնպես չի եղել, որ որևէ մեկը մի բան առաջարկի, մենք չքննարկենք: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած գաղափար ու առաջարկություն: Այս խոսակցությունը ճիշտ կլիներ այն ժամանակ, եթե մենք հայտարարեինք, որ այլևս նման հարցեր չենք քննարկում: Իսկ ես առաջին անգամ եմ լսում, որ նման հարց գոյություն ունի:

– Այսինքն՝ Դուք շարունակո՞ւմ եք հիմա քննարկել իշխանափոխության թեման:

Մենք ցնցումներից հետո շարունակում ենք մեր կայացման գործընթացը, մենք հիմա գնում ենք այդ ճանապարհով: Որևէ մեկին չենք ասել, որ իրենց առաջարկները չենք քննարկելու: Ընդհակառակը, մենք քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, որ վերականգնենք մեր նախկին վիճակը: Հիմա մեզ մոտ այդ քննարկումներն են, այլ հարցեր չկան:

– Այսինքն՝ կարո՞ղ է մինչև հերթական ընտրությունները չհասցնեք վերականգնել ձեր նախկին վիճակը:

Կարծում եմ՝ ոչ,  չգիտեմ, որևէ բան հնարավոր չէ ասել:

– Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր դրա համար:

Դա գործընթաց է:

– ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո շա՞տ է ընկել կուսակցության վարկանիշը:

Ես կարծում եմ՝ դուք ավելի լավ կասեք: Վարկանիշը չի ընկել, ես չեմ կարծում, որ հասարակության մեջ որևէ մեկը մեղադրում է ինձ կամ մեկ ուրիշին:

– Հասարակությունը հստակ ասում է, որ Դուք  իշխանափոխություն չեք անում:

Ես չեմ զգում, որ հասարակությունն այդպիսի բան է ասում: Հասարակությունն ասում է՝ ափսոս, որ չարեցիք: Մենք գալիս էինք ձեզ հետ, իսկ դուք փետրվարի 20-ի հանրահավաքը չարեցիք: Դա ասում են, բայց որ հասարակությունն ասի՝ մենք այլևս ձեզ հետ չենք գա, կարծում եմ՝ նման բան չկա: Համենայնդեպս, վերաբերմունքն այդպիսին չէ:

– Հասարակությունը ոչ այնքան ԲՀԿ-ի, որքան Գ. Ծառուկյանի հետևից էր գնում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ասելով՝ կարծես Գ. Ծառուկյան է հասկանում:

Գ. Ծառուկյանը, անշուշտ, ԲՀԿ-ում ուներ շատ մեծ դերակատարություն:

– Գործող կառավարության ձևավորումից մեկ տարի է անցել: Ինչպե՞ս եք գնահատում նրա գործունեությունը:

Այս և նախկին կառավարությունների միջև ես տեսնում եմ հստակ տարբերություն: Նախկին կառավարությունը, բացի այն հարցերից, ինչն ինքն էր ուզում, այլ բան հակված չէր քննարկել: Կային դեպքեր, երբ ասում էին՝ ճիշտ եք ասում, բայց, միևնույն է, չենք անելու: Այս կառավարությունը գոնե քննարկում է: Այս կառավարության օրոք մեզ հաջողվել է մի քանի կարևոր օրենքներ, փոփոխություններ անցկացնել: Այս կառավարությունը մշտապես ասում է՝ եկեք քննարկենք: Եվ եթե դիմել ենք քննարկելու համար, ապա քննարկումը կայացել է: Համենայնդեպս, այս կառավարությունը կարծես թե ավելի բաց է: Ցանկությունների տեսակետից կարծես թե հասկանում են իրավիճակի լրջությունը, բայց ես չեմ տեսնում լուրջ արդյունքներ: Եթե ասեմ, թե ՀՀ քաղաքացու կյանքում ինչ-որ որակական բան է փոխվել, ապա դա այդպես չէ:

– ԲՀԿ-ն ե՞րբ կպահանջի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն այնպես, ինչպես պահանջում էր Տիգրան Սարգսյանինը:

– Որևէ բան ես չեմ կարող բացառել:

– Հ. Աբրահամյանի նկատմամբ համեմատաբար դրական վերաբերմունքը պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ նա համարվում է ԲՀԿ-ի ստվերային ղեկավարը:

– Ես չեմ կարծում, որ մենք պետք է բամբասանքային խոսակցություններին պատասխանենք: Ես չգիտեմ, թե այդ կարծիքը որտեղ կա, և ինչում է այն դրսևորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում