Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Հայաստան-Սփյուռք. հենման կե՞տ, թե՞ ճահիճ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը մեկ միլիոն հայի, 1000-ական դոլարի և Հայաստանի բանկերի «միասնականացման» մասին առաջ բերեց հասարակական մեծ ուշադրություն, որի հետևում ուրվագծվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր խնդիրը: Խնդիր, որը Հայաստանի անկախության ընթացքում այդպես էլ չդարձավ իրական գործոն՝ մնալով հենց որպես խնդիր:

Անկախությունից 25 տարի անց մենք դեռ ունենք այդ խնդրի համապարփակ, հանգամանալից դիտարկման և պարզաբանման կարիք` հասկանալու համար, թե ինչը և ինչպես է խանգարում մեզ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը վերածել Հայաստանի պետականության հզորացման գործոնի: Այս ամենի փոխարեն մենք ունենք կենացային, պաթետիկ հայրենասիրական մակարդակի մի հարաբերություն, որը բացառապես ձև է՝ զուրկ որևէ ռազմավարական բովանդակությունից: Ձևի հերթական դրսևորում էր նաև Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը 1000-ական դոլարների մասին:

Այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դատարկ հայրենասիրության էմոցիոնալ խաղարկում, մանիպուլյացիայի փորձ, որը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը Սփյուռքի հետ հարաբերությունների պատկերացումների առումով գտնվում է այդ մակարդակում` կա՛մ պարզապես անհամարժեքության և խնդրի անբավարար գիտակցման պատճառով, կա՛մ էլ միանգամայն գիտակցված՝ ընդամենը նեղ անձնական, խմբակային շահերի հետապնդումով:

Առաջին հայացքից թվում է, որ 1000-ական դոլարի գաղափարը լավ գաղափար է: Եվ շատերը բարձրաձայնում են այդ մասին` կոչ անելով վերանալ այն խնդրից, թե ով է դրա մասին խոսողը: Սակայն ինչ տարբերություն, թե ուր է գնալու այդ 1000-ական դոլարը՝ բանկեր, թե ասենք` «Հայաստան» համահայկական հիմնադրամ, կամ ենթադրենք` որևէ այլ բարեգործական նպատակի, հանգանակության, կամ ասենք` ամեն սփյուռքահայ 1000 դոլար փոխանցի որևէ հայաստանցի սոցիալապես անապահով քաղաքացու, ընտանիքի և այլն: Մեծ հաշվով, ոչ մի տարբերություն:

Հրանուշ Հակոբյանի կոչը, կամ եթե կոչը իրենը չէ, այլ ասենք` բանկիրների համահայկական հավաքինը, ըստ էության խաղ է հայրենասիրական զգացմունքների վրա, խաղ է էմոցիաների վրա: Եվ սա այն դեպքում, երբ անկախության առաջին տարիներին այդ խաղը դեռ հնարավոր կլիներ ինչ-որ կերպ հասկանալ, ընկալել, ինչ-որ կերպ աշխատող գաղափար համարել՝ եթե խաղը ոչ թե անձնականի, այլ այդ կերպ հանրայինի օգտակարությանն էր ուղղված: Սակայն անկախության քառորդ դար անց նմանօրինակ խաղերը ուղղակի պետական մանկամտության արդյունք են, կամ պարզապես խորամանկության, շուստրիության: Բայց որքան խորամանկ կամ հնարամիտ է իրեն համարում Հայաստանի իշխանությունը, այդքան հիմար չէ նաև Սփյուռքը, և քառորդ դարը բավական էր Սփյուռքին՝ էմոցիան ու հաշվարկը զատելու համար:

Այսօր Սփյուռքը Հայաստանի հետ հարաբերվում է էմոցիան ու հաշվարկը զատած, տարբերակած` հստակ գիտենալով, թե որտեղ պետք է առաջ մղել էմոցիան, իսկ որտեղ է հաշվարկի տեղը: Եվ էմոցիոնալ շեշտադրումների համառ առաջմղումը, որով զբաղված է Հայաստանի իշխանությունը, այլևս չի կարող ոչ մի շոշափելի արդյունք ունենալ: Ի դեպ, սրա վկայությունն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունները, որոնցում տարեցտարի նվազում է, այսպես ասած, շարքային մասնակիցների հանգանակության տեսակարար կշիռը և հիմնականում գումարները հավաքվում են մեծահարուստների և տարբեր ձեռնարկությունների խոշոր հանգանակությունների միջոցով:

Բանկերում 1000-ական դոլարների գաղափարը այդ կատեգորիայից է՝ էմոցիոնալ խաղարկման հերթական փորձ, որում բացարձակապես չկա պատասխան, թե բացի հայ կամ հայրենասեր լինելուց` սփյուռքահայն էլ ինչ մոտիվ ունի հայաստանյան բանկում գումար դնելու, հաշիվ բացելու: Ոչ մի պրագմատիկ մոտիվ, որովհետև այդ մոտիվները պետք է ձևավորվեն երկու առանցքային իրողության հիմքով՝ իշխանության լեգիտիմություն Հայաստանում և Հայաստանի տնտեսական անկախություն, դիվերսիֆիկացիա, մակրոտնտեսական ցուցանիշներ: Այս երկու առանցքային բաղադրիչների առումով իրավիճակը վաղուց է մտահոգիչից անց և մոտեցել է պարզապես աղետի շեմին: Աղետալի մակրոտնտեսական իրավիճակ և իշխանության լեգիտիմության աղետալի բացակայություն: Չարժե խոսել առանձին հանգամանքների մասին, այն մասին, որ Հայաստանի իշխանությունն ինքը իր փողերը Հայաստանից դուրս է բերում, և այլն, և այլն: Ընդամենը երկու առանցքային բաղադրիչի պատկեր, և դրանից հետո մի՞թե որևէ բանական մարդ իր փողը կվստահի այդպիսի լեգիտիմությամբ իշխանության, այդպիսի մակրոտնտեսական ցուցանիշներով ու տնտեսա-քաղաքական անկախությամբ պետության բանկային համակարգին:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունը վաղուց է մսխել հայրենասիրության վառելիքը: Ըստ որում` այստեղ կա և դրական, և բացասական կողմ: Բացասականն այն է, որ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսին հաջորդելով ստեղծել են մի վիճակ՝ պարզապես մսխելով երկրի հանրային բարիքը, այդ թվում նաև` հայրենասիրության լարերի վրա խաղալով մսխելով սփյուռքյան կարևոր ռեսուրսներ, որ հայրենասիրական կարգախոսները արդեն կասկածներ են առաջացնում Սփյուռքի շատ շրջանակների մոտ և մտավախություն, որ ուրեմն այստեղ իրենց համար ինչ-որ ծուղակ կա: Մյուս կողմից` հայրենասիրության բաղադրիչի չեզոքացումը պետք է նպաստի Հայաստան-Սփյուռք կապն ավելի կայուն և ամուր հիմքերի վրա դնելուն` հատկապես, որ Սփյուռքում սերունդ է փոխվում, որի համար հայրենիք հասկացությունն այլևս չունի նախկին սերունդների մոտ առկա էմոցիոնալ սուր ընկալումը, և ըստ այդմ` նոր սերնդին պետք է գրավել նոր գաղափարներով, նախագծերով, առաջարկներով, որոնցում նրանք կտեսնեն կոնկրետ աշխատանքի հեռանկարներ՝ և՛ իրենց համար որպես անհատ, և՛ որպես ընդհանուր գործ:

Պետք չէ խուսանավել փոխադարձ շահ հասկացությունից և փորձել գտնել Հայաստանի և Սփյուռքի հայությունների համար այդ շահը՝ փոխադարձ ընդունելի, շոշափելի շահը՝ չմնալով լոկ հայրենասիրության էմոցիոնալ հարթության վրա, որը նոր իրավիճակում և ժամանակակից աշխարհում՝ անկախության հռչակումից արդեն քառորդ դար անց ոչ թե հենման կետ կլինի, այլ ճահիճ: Այլապես Հայաստանում շահերով ապրում են միայն իշխանությունները, իսկ հասարակությունից և Սփյուռքից ակնկալում միայն «հայրենասիրություն», որ հանկարծ չխանգարեն իրենց շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում