Ինդոնեզիայում՝ Պալու կղզու ափերին ձկնորսները հայտնաբերել են մեր ժամանակների ամենախոշոր ձուկը, որի երկարությունը հասնում է 2 մետրի, հայտնում է unrealis.ru-ն:
Երբ ձկնորսները որսի հետ մոտեցել են ափին, պարզել են, որ որսած ձուկը վատ վիճակում է: Նրանք փորձել էին ձկանը նորից ծով բաց թողնել, սակայն մակընթացությունը նրան նորից ափ էր նետում: Նման մի քանի փորձից հետո հսկայական ձուկը սատկել է:
Գինեսի ռեկորդների գրքում տեղեկություն կա այն մասին, որ 1908թ. սեպտեմբերի 18-ին Սիդնեյից քիչ հեռու հայտնաբերվել է 4,26 մետրանոց ու 2,2 տոննա կշռող ձուկ:











































