Ստամբուլի ոստիկանությունը մայիսմեկյան ցույցերի ընթացքում ձերբակալել է 140 մարդու, որոնք դիմակավորված են եղել: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Փետրվարին Թուրքիայի խորհրդարանն անվտանգության ոլորտում բարեփոխումների փաթեթ է ընդունել, որոնց համաձայն՝ ակցիաների մասնակիցներին արգելվում է դիմակ կրել, այդպիսի վարքը որակվում է որպես սպառնալիք հասարակական անվտանգությանը:
Այսօր Ստամբուլում սկսվել են արհմիությունների ցույցերը՝ նվիրված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան՝ մայիսի 1-ին:










































