Wednesday, 15 07 2026
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար

Թուրքիայում Ցեղասպանության ճանաչումը վերածվել է «ժողովրդավարության թեստի». Milliyet-ի սյունակագիր

Թուրքական «Միլիյեթ» պարբերականում Նիհաթ Ալի Օզջանի հեղինակած «Հայերի տեղահանության՝ աչքաթող արված կողմը» հոդվածում առաջ են քաշվում Ցեղասպանությունը ժխտող թեզեր, իսկ հեղինակը փորձում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղավորել «ժողովրդավարության և ոչ ժողովրդավարության» շրջանակներում:

Օզջանը նշում է, թե այս տարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները բավական քննարկվել են ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, ավելացել են Ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը, իսկ առաջիկայում քննարկումները միայն շարունակվելու միտում ունեն:

«Հետաքրքիր է, որ «Հայոց ցեղասպանության» (բնօրինակում հեղինակը Հայոց ցեղասպանությունն առել է չակերտների մեջ.- խմբ.) հիման վրա սկսվել են ժողովրդավարության թեստեր անել: Մարդիկ, ովքեր պաշտպանում են ցեղասպանության թեզը, կոչվում են «ժամանակակից ժողովրդավարներ», ովքեր չեն ճանաչում՝ «ժողովրդավար չեն»: Այսպիսով, այս մոտեցումը ցեղասպանության վերաբերյալ քննարկումը պատմական, ռազմական, իրավական, մարդկային դաշտից տեղափոխվում է գաղափարական և քաղաքական դաշտ: Մինչ այս ցեղասպանության թեման հիմնականում քննարկվում էր իրավունքի և քաղաքականության շրջանակներում: Ավելի քիչ և աչքաթող արվածը ռազմական տեսանկյունից հարցի քննարկումն է»,- գրում է թուրք հեղինակը, ով այնուհետև սկսում է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մտքեր առաջ քաշել:

«Հայերը սեփական քաղաքական նպատակների համար են ապստամբել: Կառավարությունն էլ որպես քաղաքական և ռազմական կանխարգելիչ քայլ տեղահանության որոշումն է կայացրել: Սա համապատասխանում էր այդ ժամանակ ապստամբությունները ճնշելու մոտեցումներին: Երկու կողմն էլ չկարողացավ խույս տալ քաղաքական, մարդկային և ռազմական արդյունքներից: Սա է 1915-ին տեղի ունեցածը: Այսօրվա արժեքներով պատմության վերաբերյալ դատողություններ անելը ոչ թե «ժողովրդավարության», այլ կողմնապահության չափանիշ է»,- գրում է «Միլիյեթի» հոդվածագիրը:

Նշենք, որ թուրքական հեղինակավոր «Միլիյեթ» թերթում կարելի է հանդիպել ինչպես թուրքական ժխտողական թեզերը պաշտպանող հոդվածագիրների, այնպես էլ պատմական ճշմարտության մասին բարձրաձայնող հեղինակների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում