ԴԱԻՇ-ի ռեսուրսներում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված են Լիբիայում գերեվարված երկու խմբերի եթովպացի քրիստոնյաների սպանության տեսարանները՝ հաղորդում է Associated Press-ը:
Տեսանյութում ցուցադրված է սպանության երկու տեսարան: Եթե հավատանք ծայրահեղականներին, ապա եթովպացիների մի խմբի հետ նրանք հաշվեհարդար են տեսել Լիբիայում, իսկ մյուսի հետ՝ երկրի հարավում: Առաջին խմբին գլխատել են ծովափին, իսկ երկրորդին գնդակահարել են: Զոհերի թվի մանրամասն տվյալներ չեն ներկայացվում:
ԴԱԻՇ-ը ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունը արգելվում է մի շարք երկրներում:








































