Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում

Ապրիլի 16-ին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի նախաձեռությամբ քաղաքապետարանի շենքի ճակատային մասում ամրացվել են «1915-2015 – Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ երկու պաստառները: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ ցուցահանդեսներ, համերգային միջոցառումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ:

Միջոցառմանը ներկա են եղել Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Նիցցա քաղաքի քաղաքապետ, պատգամավոր Քրիստիան Էստրոզին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուսելիեն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարսելում հավատագրված գլխավոր հյուպատոսներ, այլ քաղաքների քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ օտարերկրյա այցելուներ:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը նշել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելցիների համար` իր 80000 մարսելահայերով, որոնցով Մարսելը դարձել է հայկական ամենամեծ քաղաքը Ֆրանսիայում: Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում ողջունեց Հռոմի Պապի` ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Եվրախորհրդարանի ապրիլի 15-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ընդունած բանաձևը և վերջին շրջանում բազմաթիվ երկրների և ազգային խորհրդարանների կողմից ընդունված օրենքները, որոնցվով ճանաչվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Քաղաքապետը կրկին հաստատել է, որ Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները միանշանակ ցեղասպանություն են, և համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիան կընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը: Նա նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված անմեղ հայերի հիշատակին, նմանատիպ պաստառներ կփակցվեն Մարսելի բոլոր թաղապետարանների շենքերի ճակատներին:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլում: Ֆրանսիական հանրահայտ «La Provence» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Քաղաքապետարանն իր աջակցությունն է ցուցաբերում հայերին» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում