Monday, 20 07 2026
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել

Նախկին կրակոտ միասնականները

Հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել քվեարկել խղճով կամ էլ անվավեր դարձնել քվեաթերթիկը, բայց որպես ընդդիմադիր ուժ հայտարարել է, որ ոչ մի դեպքում ձայն չտան իշխանության թեկնածուին: Սակայն, սա ավելի շատ ոչ թե ընդդիմադիր, այլ կիսաընդդիմադիր պահվածք է, որովհետև ընդդիմադիր պահվածք այսօրվա դրությամբ համարվում է բոյկոտը կամ անվավեր քվեաթերթիկը, իսկ Դաշնակցությունը բոյկոտի կոչ չի անում և միանշանակ էլ չի պնդում, որ պետք է քվեաթերթիկը փչացնել: Մինչև նախագահական ընտրությունները «միասնական ճակատի» ձևավորման հարցում ՀՅԴ-ի գործընկերներ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարծես թե լռում են և չեն շտապում պաշտոնապես կողմնորոշել իրենց ընտրողներին:

Ոչ պաշտոնապես, սակայն, կողմնորոշումները բավական հստակ են: ՀԱԿ համակարգողը, օրինակ, մի քանի անգամ հայտարարել է, որ անվավեր է դարձնելու քվեաթերթիկը՝ վրան գրելով Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: ՀԱԿ-ը նաև չի սատարում Հրանտ Բագրատյանին, ինչը նույնպես խոսուն դիրքորոշում է: «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշման պաշտոնական դրսևորում չկա, այսինքն՝ քաղաքացիներին որևէ կոչի տեսքով, որովհետև կուսակցությունն ինքը չի մասնակցում և չի սատարում ոչ ոքի, բայց, այսպես ասած, անհատական մակարդակով ԲՀԿ-ականները միմյանց հետևից հայտարարում են Սերժ Սարգսյանի կողմ հակվածության մասին:

Այսինքն, այն ուժերը, որոնք ընտրություններից առաջ «միասնական թեկնածուի» շուրջ էին բանակցում, ընտրություններին մասնակցելուց հրաժարվելով՝ հիմա տարբեր դիրքորոշումներ են դրսևորում. ՀՅԴ-ն՝ կիսալոյալ՝ անուղղակիորեն, ՀԱԿ-ը արմատական մերժման դիրքում է, իսկ ԲՀԿ-ն էլ հակառակը՝ ոչ պաշտոնական կերպով սատարում է Սերժ Սարգսյանին: Սրանից կարելի է եզրակացնել, որ նախընտրական «միասնական եռյակն» ընտրական շրջանում բոլորովին միասնական չէ: Այստեղից էլ հարց է առաջանում՝ կապված հետընտրական համագործակցության հետ, քանի որ այս երեք ուժերն էլ պնդում են, որ նախագահական ընտրություններով ոչինչ չի ավարտվում, և ամեն ինչ դեռ առջևում է:

Սակայն առջևում ինչ-որ բան լինելու համար նրանք ունեն մեկմեկու կարիք, քանի որ առկա խաղի կանոնների պարագայում նրանք առանձին-առանձին որևէ կերպ կենսունակ չեն: Բայց նրանք ոչ միայն միասնական մասնակցության ունակ չեղան նախագահական ընտրություններում, այլև չկարողացան միասնական մի որևէ կոչ անել քաղաքացիներին: Չկարողացան, կամ չուզեցին:

Սակայն էականը սա չէ: Էականն այն է, որ ինչպես ընտրությունների մասնակիցները, այնպես էլ չմասնակիցները շարունակում են լինել նույն տրամաբանության մեջ և հանրության հետ հարաբերվել «տեսեք, թե ինչ ենք անելու» տարբերակով, որը Հայաստանում, որպես քաղաքական մարտավարություն, վաղուց արդեն հայտնվել է քաղաքական աղբանոցում և հասարակության անգամ ամենաաղքատ խավերի համար ընկալվում է որպես անպետք ապրանք, որովհետև բոլորն էլ տեսել են, թե ինչի են ունակ այդ ուժերը՝ միայն շահավետ կերպով իրացնել և յուրացնել հասարակական վստահությունը քաղաքական շուկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում