Thursday, 16 07 2026
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև

Ձեր շնորհիվ է նաև, որ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է. Տարոն Մարգարյանը՝ ոստիկաններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առիթով:

Ոստիկանության համակարգի հարգելի աշխատակիցներ,
հարգելի վետերան ոստիկաններ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:

Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է` գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժեվորելու ձեռքբերումները: Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում` դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին:

Տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ է դառնում համակարգում արձանագրվող առաջընթացը, որի արդյունքում նաև ամրապնդվում է ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը: Ես համոզված եմ, որ ձեզ համար այդ վստահությունը ամենասպասված ու բարձր գնահատականն է: Եվ դա պատահական չէ, քանզի պետական ծառայողներից ամենահաճախը մեր քաղաքացիներն անմիջականորեն շփվում են հենց ձեզ հետ ու, բնական է, որ նրանց վստահությունն ունենալը անչափ կարևոր է:

Առանձնահատուկ գնահատանքի է արժանի նաև ձեռքբերածով չբավարարվելու և մասնագիտական որակներն առավել կատարելագործելու ձեր ձգտումը, որն ամեն օր դառնում է գործ ու ծառայում մեր հասարակությանը:

Հարգելի ոստիկաններ,

որպես Երևանի քաղաքապետ՝ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում և, համոզված եղեք, որ մենք բոլորս, ողջ հանրությունը գնահատում ենք դա:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում