Բրիտանական Moley Robotics ընկերությունը ռոբոտ է ներկայացրել, որը կարողանում է նույն ֆունկցիաները կատարել, ինչ շեֆ-խոհարարը, հաղորդում է The Financial Times-ը:
Ռոբոտը երկու ձեռք ունի, որով նա կրկնում են ճաշ պատրաստող մարդու գործողությունները: Moley-ի մշակողները հասել են նրան, որ խոհանոցային ռոբոտի ձեռքերը գրեթե չեն զիջում մարդու ձեռքերի ճարպկությանը:
Ինչպես նշում է պարբերականը՝ ռոբոտներն արդեն նոր մակարդակ են դուրս եկել, և կարողանում են ընթրիք պատրաստել:
Առայժմ ռոբոտն ամբողջովին ինքնավար չէ: Այն ինքնուրույն որոշումներ չի կայացնում, ինչպիսիք են բաղադրիչների և տարաների ընտրությունը:
Նախագծի զանգվածային իրացման սկիզբը նշանակվել է 2017թ.: Հարկ է նշել, որ նոր ռոբոտը 10 հազար ֆունտ կարժենա:






































