Friday, 24 07 2026
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը

«Ձեզ համար, կանայք» առողջության պահպանման ակցիան ավարտվել է վիճակագրական աննախադեպ արդյունքներով

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ամփոփված տվյալները։ Դավիթ Օհանյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի նախաձեռնությանը աջակցած բոլոր պետական ու մասնավոր կառույցներին՝ ՀՀ Առողջապահության նախարարությանը, ինչպես նաև առողջապահական հիմնարկներին, բժշկական կենտրոններին, որոնք, անկախ ենթակայության ձևից, մասնակցել են մեկամսյա ակցիային։ Այս տարի ևս ակցիային մասնակցելու համար քաղաքապետարանը երևանաբնակ կանանց ծանուցել է դիմել Երևանի պոլիկլինիկաներ։

Առողջության պահպանման «Ձեզ համար, կանայք» ակցիայով մարտի 9-ից ապրիլի 7-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ է դիմել 30090 կին, բուժհետազոտության է ենթարկվել 22593-ը։ Վահանաձև գեղձի հետազոտություն է անցել 2591 կին, որից 960-ը՝ ուլտրաձայնային հետազոտության, 1069-ը՝ հորմոնալ ախտորոշման։ Առավել մասնագիտական հետազոտությունների՝ հիվանդանոցներ է ուղեգրվել պոլիկլինիկաներ դիմած կանանցից 5311-ը, համակարգչային տոմոգրաֆիայի՝ 137-ը։ 1065 կին ուղեգրվել է վիրահատության՝ ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ակնաբուժական։ Ուղեգրված կանանցից 670–ն արդեն վիրահատվել է, 395-ը հերթագրված է։

«Վիրահատության համար հերթեր էին գոյացել, և մեկ ամսում միաժամանակ չէինք կարող կազմակերպել բոլոր 1065 վիրահատությունները։ Բայց կա քաղաքապետի հանձնարարականը, որ առաջիկա մեկուկես ամսում բոլոր վիրահատություններն իրականացնենք»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
Ակցիայի վերջին երեք տարիների վիճակագրությունները համադրելով՝ Դավիթ Օհանյանը նկատել է, որ այն, առողջապահական բուն նպատակից բացի, ունի նաև այլ բաղադրիչներ՝ սոցիալական և կանխարգելիչ։

«Ակցիայով մենք նաև հորդորում ենք ազգաբնակչությանը, որ այցելեն պոլիկլինիկաներ, ինչը կանխարգելիչ էֆեկտ է ունենում, և կարծես թե ձևավորվում է նման մշակույթ։ Օրինակ, վերջին երեք տարիների համեմատականով՝ 2013-ին 5371 կին է մասնակցել ակցիային, վիրահատվել 364-ը։ 2014-ին 26144 կին է օգտվել ակցիայի ընձեռած հնարավորությունից, վիրահատության է ուղեգրվել և վիրահատվել 1911-ը։ Իսկ 2015 թվականին աճել է ակցիային դիմողների թիվը, նվազել է վիրահատության կարիք ունեցողների թիվը։ Այսպիսով՝ առողջապահական խնդիր ենք լուծում կանխարգելման եղանակով»,- նշել է Դավիթ Օհանյանը և հավելել, որ քաղաքապետարանը տարին երկու անգամ բնակչությանն ուղղորդում է, անվճար ակցիաներով խրախուսում է՝ դիմել բուժհետազոտությունների։

Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ պոլիկլինիկաների հանդեպ քաղաքացիների վստահությունն էլ է մեծացել, և քաղաքապետարանն ամենամյա ծրագրերով արդարացնում է ձեռքբերված վստահությունը։
«Խորհրդային տարիներից ի վեր որևէ վերանորոգման կամ սարքավորման ծրագիր չէինք իրականացրել։ Բայց վերջին 3 տարիներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի բյուջեում ներառում ենք և՛ վերանորոգման, և՛ սարքավորումների ձեռքբերման, և՛ սոցիալական ծրագրեր. վերջինս, օրինակ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության փաթեթի ձեռքբերումն է սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Արդյունքում՝ Երևանի պոլիկլինիկաներ 3 տարի առաջ շաբաթական 15-20 հազար քաղաքացի էր դիմում, այս տարվա դրությամբ՝ շաբաթական 35-40 հազար։ 2015 թվականին բնակչության բուժսպասարկման որակը բարելավելու և ավելի մատչելի դարձնելու, պոլիկլինիկաների հագեցվածությունը հզորացնելու նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 71 մլն 500 հազար դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Ծրագիրը լինելու է շարունակական»,- նշել է Դավիթ Օհանյանը։
Լրագրողների հետ հանդիպումը եզրափակելիս Դավիթ Օհանյանը նաև խնդրել է ծանուցել բնակչությանը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օրերին առողջապահական հիմնարկներն աշխատելու են հերթապահության ուժեղացված ռեժիմով, հատկապես՝ շտապօգնությունը։

«Այնուամենայնիվ, խնդրում ենք բնակչությանը անհարկի կանչեր չանել»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում