Friday, 24 07 2026
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am

Ազատագրող ուսանողություն (տեսանյութ)

Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ նախաձեռնություն են հանդես բերել, որի նպատակն է արթնացնել ուսանողությանն ու դարձնել Հայաստանի հասարակական կյանքի ակտիվ մասնակից: Դրա համար, նախաձեռնող քաղաքացիները ակցիաներ են իրականացնում բուհերի դիմաց` կոչ անելով երիտասարդներին թույլ չտալ, որ իշխող համակարգը իրենց վերածի սպասարկող անձնակազմի:

Հայաստանի ուսանողության զգալի մասը ներկայումս հենց այդ վիճակում է` տարբեր կառույցների միջոցով ծառայելով իշխող համակարգի վերարտադրությանն ու գոյապահպանմանը: Դրան են ծառայում բուհերն ինքնին, ուսանողական խորհուրդները, հիմնականում ուսանողության վրա հիմնված երիտկուսակցականները՝ կուսակցությունների երիտասարդական թևերի տեսքով: Ուսանողության դերը երկրի կյանքում պետք է լինի լրիվ հակառակը: Ուսանողությունը պետք է հանդիսանա հասարակական գործընթացների շարժիչ ուժը՝ ակտիվ կամ պասիվ կարգավիճակով:

Ի՞նչ է նշանակում պասիվ կարգավիճակը: Պասիվ կարգավիճակն այն է, որ եթե անգամ չկա անմիջական մասնակցություն հասարակական գործընթացներին, այդ մասնակցությունը պետք է լինի մտածողության և արժեքների տեսքով: Այսինքն` ի դեմս ուսանողության պետք է լինի առաջադեմ մի շերտ, որը կհանդիսանա արդիական արժեքների, մտածողության կրող և դրանով իսկ կառաջացնի մեծ պահանջարկ ու նաև` առնվազն հոգեբանական ճնշում իշխանության վրա, որ եթե լինեն հակահասարակական տրամաբանությամբ գործողություններ, ապա ուսանողությունը կարող է արդեն պասիվությունից անցնել ակտիվ հակազդման: Սակայն Հայաստանում ուսանողության գերակշիռ մասը հանդիսանում է կրողը այն արժեքների, կամ ավելի շուտ շարունակողն ու պահապանը, որոնք ընկած են իշխող համակարգի հիմքում՝ դա ֆիզիկական բռնությունն է, թույլի վրա իշխելու և ուժեղի մոտ ստրկանալու բնազդը, նյութապաշտությունը, արժանապատվությունը փոխարկելի արժեք դարձնելու պատրաստակամությունը: Այդ ամենը ուսանող երիտասարդությանը դարձնում է ոչ թե իշխանությանը զսպող և վերահսկող առնվազն հոգեբանական գործոն, այլ հենց հասարակությանը վերահսկողության կամ հոգեբանական ճնշման տակ պահելու իշխանական գործիք:

Ակնհայտ է, որ խնդիրը հիմնարար է և պահանջում է լուծում, պահանջում է գործողություններ այդ ուղղությամբ: Իշխանությունն այստեղ շահագրգռություն չունի: Շահագրգռություն կարող է ունենալ այն իշխանությունը, որի գերնպատակը, գլխավոր խնդիրը հանդիսանում է պետական քաղաքականությունը: Հայաստանի իշխանության համար գերխնդիրը ընդամենը սեփական դիրքերը պահպանելն է, բիզնեսի և իշխանության միասնությունը ապահովելն ու հավերժացնելը: Այդպիսի իշխանությունը շահագրգռված չէ ուսանող երիտասարդության միջավայրի առողջացմամբ: Հակառակը` զանազան միջոցներով խրախուսվում է ուսանողության ներկայիս մարգինալությունը: Բուհերի երիտասարդությանն ուղղված ակցիաները, որ նախաձեռնում են Հայաստանի մի շարք քաղաքացիներ, այդ տեսակետից անհրաժեշտ միջոցառում են: Թե ինչ հաջողություն կունենա այդ նախաձեռնությունը, դժվար է ասել: Բայց այն, որ ընտրված է կարևոր նպատակ` երևի թե աներկբա է:

Իշխանությունը արդեն իսկ սկսել է դրան հակադրել հայտնի, ծեծված թեզերից մեկը՝ բուհերը չպետք է քաղաքականացնել, չի կարելի քաղաքականացնել: Սա իշխանության ինքնապաշտպանության ունիվերսալ մի միջոց է, որը բավականաչափ մաշվել է գործածելուց և այն, որ իշխանությունը դեռ շարունակում է դիմել հենց այդ միջոցին, վկայում է առկա խնդրում իշխող համակարգի փաստարկների բացակայության մասին: Իսկ տվյալ պնդումը, որ իբրև փաստարկ փորձում է ներկայացվել, անգամ զավեշտալի է: Կարելի է բերել, իհարկե, բազմաթիվ հակափաստարկներ այդ մաշված պնդման դեմ, սակայն նկատի ունենալով, որ ներկայումս մոտենում է ղարաբաղյան շարժման 25-ամյակը, ընդամենը ներկան ասոցացնենք 25-ամյա վաղեմության հետ:

Այն, որ դրանք հայ ժողովրդի համար լավագույն ժամանակաշրջաններից էին, երևի թե որևէ մեկը չի վիճարկի: Եվ ահա այդ լավագույն ժամանակաշրջանում առանցքային դերակատարներից մեկը դարձել էր ուսանողությունը, երիտասարդներ, որոնք միացել էին շարժմանը, դարձել նրա շունչը, հոգին, դարձել նրա եռանդը: Պատկերացնու՞մ եք, եթե որևէ մեկը ասի, որ դա ուսանողության քաղաքականացում էր, որը պետք չէր թույլ տալ: Եթե որևէ մեկը 25 տարի առաջ առաջնորդվեր այդօրինակ պնդումներով, ինչպես այսօր իբր անկախ Հայաստանի իշխանությունն է առաջնորդվում, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ շարժումը, ինչից զրկված կլիներ այն: Եթե իրավունքի պաշտպանությունը, ֆիզիկական, մտավոր, հոգևոր, ստեղծագործական ազատության պաշտպանությունը քաղաքականություն է, ապա քաղաքականություն է ամեն ինչ: Հայաստանի անկախ հանրապետությունը, որի ռեսուրսները մսխում են ներկայումս նրանք, ովքեր համաձայն չեն ուսանողության քաղաքականացմանը, ձևավորվել է հենց այդպիսի ուսանողության՝ ակտիվ, առաջադեմ, անհատի և հասարակության իրավունքի համար պայքարող երիտասարդության ջանքերով: Հայաստանին պետք է հենց այդպիսի՝ ազատագրված և ազատագրող ուսանողություն, հատկապես հիմա, երբ պետության առաջ փաստացի կրկին դրված է անկախության խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում