ՊՍԺ-ի առաջտաար Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին հանդես գալ «Միլան»-ում:
Calciomercato-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի հավաքականի հարձակվողն Ա Սերիայ է վերադառնալու 2016թ.: Նշվում է, որ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնել է վաճառել ակումբը: Գործաքից ստացված գումարի մի մասը ծախսվելու է աստղային ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Ադրիանո Գալինին մարտի 19-ին հանդիպել է հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ ու բանակցություններ վարել: Իբրահիմովիչի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016թ.:







































