«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը վստահ է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին գերազանցում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
Ուրուգվայցի ֆուտբոլիստն իր կարծիքն է հայտնել նաև Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի մասին:
«Մեսսին գերազանցում է Ռոնալդուին: Լեոն մեծագույն խաղացող է: Նա շատ համեստ է: Մեծ առավելություն է հանդես գալ Նեյմարի և Մեսսիի կողքին: Նեյմարը հաճախ սադրանքի է ենթարկվում»,- Cope-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:









































