Friday, 10 07 2026
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»

ՀՀ ՊՆ-ն Խաղաղապահական գործողությունների միջազգային ֆորումի անդամ է դարձել

Ապրիլի 8-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» պատվիրակությանը` տնօրեն Աննիկա Հիլդինգ-Նորբերգի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը կայացել է պատվիրակության այցը Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման նպատակն էր քննարկել այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալիք «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների ֆորումի» ամենամյա խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Տոնոյանը շեշտել է Հայաստանի շահագրգռվածությունը՝ խորացնելու համագործակցությունը ֆորումի հետ և կարևորել ֆորումի ամենամյա խորհրդաժողովը Հայաստանում անցկացնելու հանգամանքը:

Հարկ է նշել, որ Ֆորումի միջազգային գործընկերների կոմիտեն խաղաղապահության` ՄԱԿ-ի գործող հայեցակարգի հեղինակն է: Պատվիրակության ղեկավար Աննիկա Հիլդինգ-Նորբերգը, պատվիրակության անդամներ Յիբեկա Ջոնսոնը և Անդրեա Ռաբուսն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ:

Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կայացած գիտակիրառական քննարկմանը մասնակցում էին Ինստիտուտի պետ, Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը, Ինստիտուտի Վերլուծական կենտրոնի Ռազմավարական խաղերի խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը:

Ողջունելով գործընկերներին, Հայկ Քոթանջյանը կարևորել է ֆորումի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի արդյունավետ համագործակցությունը, որը մեկնարկել է 2014 թ. գարնանը: Համագործակցության շնորհիվ 2014 թ. հուլիսի 1-2-ը Երևանում անցկացվեց «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը, որի աշխատանքներում ներգրավված էին մասնակիցներ ՄԱԿ-ից և աշխարհի 12 պետություններից:

Երևանում անցկացված ֆորումի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը, հանձինս Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, 2014 թ. հոկտեմբերին Պեկինում կայացած «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա խորհրդաժողովում ձեռք բերեց անդամության կարգավիճակ՝ դառնալով գործընկեր պետություն: Հայաստանից բացի, տվյալ Ֆորումին անդամակցում է աշխարհի 20 պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները:

Մասնագիտական քննարկման ընթացքում ճշգրտվեցին Երևանում կայանալիք խորհրդաժողովին առնչվող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր: Խորհրդաժողովը «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկերների գլխավոր հավաքն է, որին, ըստ ավանդույթի, մասնակցում են ՄԱԿ-ի ղեկավարության ներկայացուցիչներ և խաղաղապահության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներ: Քննարկման մասնակիցները կարևորեցին, որ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ունի միջազգային ֆորումների կազմակերպման զգալի փորձ, մասնավորապես՝ 2008-2014 թվականներին կազմակերպել է նմանատիպ 7 ֆորումներ: Ինստիտուտի կողմից կազմակերպվող ֆորումները դարձել են աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներին կամրջող, միջազգային անվտանգության և խաղաղապահության խնդիրներին նվիրված ակադեմիական ձևաչափով գիտակիրառական քննարկումների ուրույն հարթակ:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց նաև ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի ակադեմիական խորհրդատվությամբ իրականացվող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ` 2015 թվականին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրը:

_MG_4952 copy

IMG_8891

IMG_8896

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում