Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հայերին և ԺՀԿ-ին պետք է շնորհավորել. թուրք հոդվածագրի անդրադարձը պատգամավորության հայ թեկնածուին

Թուրքական «Բուգյուն» պարբերականում հոդվածագիր Նուհ Գյոնուլթաշը շնորհավորել է հայերին և «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների համար ազգությամբ հայ թեկնածու առաջադրելու կապակցությամբ:

Գյուլենական ուղղվածության թերթի հոդվածագիրն իր հոդվածն այդպես էլ վերնագրել է՝ «Շնորհավորանքներ հայ համայնքին և ԺՀԿ-ին»:

Գյոնուլթաշը գրում է, որ Սելինա Օզուզուն Դողանին Ստամբուլի երկրորդ ընտրատարածքի համամասնական ցուցակի առաջին տեղում ընդգրկելը «դրական, խիզախ, բայց և փոքր-ինչ ռիսկային ընտրություն է»:

«Ռիսկային է, քանի որ Թուրքիայում հայ լինելու բարդությունը պարզից էլ պարզ է: Պատմական անցքերի տեսանկյունից այստեղ շատ ընտրողների համար «հայը» կարծես Ալլահի ստեղծած մեկ այլ ժողովուրդ է, բացասական իմաստ է կրում: Եվ այս քայլի ու խիզախության համար պետք է ԺՀԿ-ին շնորհավորել»,- գրում է թուրք հեղինակը՝ ներկայացնելով հայի կերպարի ոչ դրական ընկալումներն արդի Թուրքիայում:

Այնուհետև հեղինակը պատմական ակնարկ է կատարում՝ հիշելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի ոչ մեծաթիվ այն պատգամավորներին, ովքեր ազգային կամ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են եղել: Նա նշում է, որ հանրապետության հիմնադրման առաջին տասնամյակներին ազգային փոքրամասնությունները տեղ չեն ունեցել թուրքական մեջլիսում: 50-ականներին, երբ վերացվել է միակուսակցական համակարգը, ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մի շարք ներկայացուցիչներ կարողացել են պատգամավորի աթոռ ստանալ, սակայն 1964 թվականին հաջորդած տարիներին ԹԱՄԺ-ում որևէ հայ պատգամավոր չի եղել, ինչպես նաև կտրուկ քչացել է այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը նախօրեին անակնկալ է մատուցել ոչ միայն ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանին խորհրդարանական ընտրությունների համար պատգամավորության թեկնածու առաջադրելով, այլ ևս մեկ ուշագրավ որոշում է կայացրել՝ Սելինա Դողանին Ստամբուլի երկրորդ ընտրատարածքի համամասնական ցուցակում առաջին տեղում ընդգրկելով:

Այս կապակցությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև հայ թեկնածուն՝ նշելով, որ իր համար ևս անակնկալ է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը որոշել է նրա անունն առաջինը գրել համամասնական ցուցակում՝ փոխանցում է թուրքքական «Միլիյեթ» պարբերականը:

«Պատգամավոր ընտրվելու դեպքում Թուրքիայի Ազգային մեժ ժողովում ներկայացնելու եմ բոլոր այն խմբերին, որոնց ձայնը լսելի չէ: Երկար տարիներ թուրքական խորհրդարանում հայ պատգամավոր չի եղել, անելու շատ աշխատանք կա»,- հայտարարել է Սելինա Օզուզուն Դողանը:

Նշենք, որ Սելինա Դողանը ծնվել է 1977 թվականին՝ Ստամբուլում: Ավարտել է ֆրանսիական լիցեյը, սովորել է Գալաթասարայի իրավաբանության ֆակուլտետում, ապա նաև Բիլգի համալսարանում: Այժմ մասնավոր մի ընկերությունում որպես իրավաբան է աշխատում: Նա տիրապետում է հայերենի, թուրքերենի, ֆրանսերենի և անգլերենի: Հայրը Երվանդ Օզուզունն է, ով եղել է Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետը: Ամուսինն էլ փաստաբան Էրդալ Դողանն է, ով Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող փաստաբաններից է:

Այսպիսով, արդեն հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առնվազն 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Սելինա Օզուզուն Դողանի թեկնածություններն են առաջադրել: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում