Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Չինական ներդրումները կմեծացնեն Հայաստանի ինքնիշխանությունը. Վարդան Այվազյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ

-Վերջին երկու շաբաթվա ընթացքում Դուք անընդհատ խոսում եք Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դարձնելու հնարավորության մասին: Դուք դա կապում եք Չինաստանի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացնելու պատրաստակամության հետ: ԱԺ-ում ունեցած Ձեր ելույթում ևս խոսեցիք այդ հնարավորության մասին. որքանո՞վ է այդ գաղափարի իրագործումն իրատեսական:

-Իրատեսական է այնքանով, որ Հայաստանի կողմից ստացվող գազի գինը թույլ է տալիս Հայաստանում արտադրել մեր տարածաշրջանում միանգամայն մրցունակ գնով էլեկտրաէներգիա: Ես իմ ելույթի ժամանակ հայտնեցի, որ Ռուսաստանի Պետդումայի պատվիրակության և նրա նախագահ Սերգեյ Նարիշկինի ներկայությամբ եմ հայտարարել, որ ԵՏՄ տարածքում առկա հնարավորությունների օգտագործումը մեզ հնարավորություն կտա Հայաստանը դարձնել տարածաշրջանային էներգետիկ կենտրոն:

-Արդյոք Հայաստանի էներգետիկ շուկայի առյուծի բաժինը վերահսկող Ռուսաստանը կհամաձայնվի՞, որ այլ երկրներ ևս ներդրումներ անեն այս ոլորտում, որի արդյունքում ռուսական գեներացնող ընկերություններին կհայտնվի մրցակից և անհամեմատ ավելի շահեկան պայմաններով էլեկտրաէներգիա առաջարկող:

-Դա այնքան էլ այդպես չէ. քանի որ Ռուսաստանն ինքն էլ ունի գազի սպառման խնդիր և շահագրգռված է ընդլայնել իր գազի սպառման շուկան, որը կարող է տեղի ունենալ Հայաստանում գազատուրբինային կայանների շահագործման արդյունքում. բացի այդ, Ռուսաստանը ինքը ունի էլեկտրաէներգիայի կայուն արտադրության աղբյուրների խնդիր: Երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և որքան Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարձր լինի, որքան Հայաստանն ավելի կապված լինի տարածաշրջանի հետ, իսկ տարածաշրջանը՝ Հայաստանի, այնքան ավելի լավ Ռուսաստանի համար: Եվ երրորդ՝ այս ծրագիրը պետք է իրականացնի Հայաստանը և ոչ թե Ռուսաստանը, իսկ Հայաստանն ինքնիշխան պետություն է և պետք է առաջնորդվի իր շահերով, ոչ թե այլ երկրների պարտադրանքով: Ի՞նչ է նշանակում Ռուսաստանը կհամաձայնվի. հիմա Հայաստանը մոլիբդեն է արտահանում Գերմանիա, ի՞նչ է, եթե Ռուսաստանն ասի՝ մոլիբդենը չպետք է Գերմանիա արտահանես, մենք պետք է դադարեցնե՞նք մոլիբդենի արտահանումը:

-Դուք ասում եք, որ Չինաստանը պատրաստ է ներդրում կատարել Հայաստանում և կառուցել չորս գազատուրբինային կայաններ. ի՞նչ փուլում է գտնվում այդ նախագիծը, և ե՞րբ այն կարող է կյանքի կոչվել:

-Ես ասում եմ, որ չինական կողմից կա նման հետաքրքրություն՝ կառուցելու Հայաստանում նման կայաններ, և այդ ուղղությամբ բանակցություններ են գնում: Ես ասում եմ, որ որքան դիվերսիֆիկացվի Հայաստանում կատարվող ներդրումների աշխարհագրությունը, որքան շատ երկրներ նման խոշոր ծրագրեր իրականացնեն Հայաստանում, այնքան Հայաստանի անկախությունը կմեծանա կամ կփոքրանա կախվածությունը մեկ երկրից:

-Դուք ասում եք, որ չինական ընկերության կողմից կառուցվելիք գազատուրբինային կայանում արտադրված էլեկտրաէներգիան գրեթե երեք անգամ ավելի էժան է լինելու, քան ռուսների սեփականությունը հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիան, ինչը նշանակում է, որ այդ ռուսական սեփականություն հանդիսացող էլեկտրակայանը դադարելու է գործել: Արդյոք ռուսները կհամաձայնվե՞ն մի ծրագրի իրականացման, որի արդյունքում իրենք տասնյակ և հարյուր միլիոնների սեփականություն են կորցնելու:

-Գիտե՞ք ինչ, Հրազդանի ՊՇԷԿ 1,2, 3-ը վաղ թե ուշ դադարեցնելու են իրենց գործունեությունը, քանի որ դրանցում արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը բարձր է, այդ բարձր սակագնով էլեկտրաէներգիան ենք մենք մինչև հիմա գնում, որի ՀԷՑ-երը այսօրվա դրությամբ հայտնվել են նման վիճակում: Մենք Հայաստանի էներգետիկ անվտանգությունից ելնելով բարձր գնով առել ենք այդ կայանի կողմից արտադրված էներգիան, որի արդյունքում հայտնվել ենք նման վիճակում. գնում ենք համարյա 50 դրամով, վաճառում ենք 42-ով՝ չհաշված տեղափոխման և այլ ծախսերը, չհաշված ընկերության եկամտի մարժան: Հիմա մենք ասում ենք, որ կա հնարավորություն, կա էժան ռուսական գազ, և կա այդ գազն էլեկտրաէներգիայի վերածելու համար անհրաժեշտ ներդրումներ կատարելու պատրաստակամություն ունեցող ներդրող, որի արդյունքում մենք կունենանք ցածր գնով էլեկտրաէներգիա: Խնդիրն այն է, թե մենք կկարողանա՞նք ստեղծել այնպիսի պայմաններ, որ ներդրողն այդ գազով էլեկտրաէներգիա ստանալու համար կայաններ կառուցի և կարողանա իր համար շահավետ պայմաններով իրացնել: Ես ուզում եմ մեկ այլ օրինակ բերել. մենք ունենք պղնձի անհրաժեշտ քանակի կոնցենտրատ և հիմա առաջարկում ենք Հայաստանում կառուցել պղնձաձուլարան, որպեսզի այդ կոնցենտրատից պղինձ ձուլվի, և Հայաստանը պղնձի կոնցենտրատ վաճառելու փոխարեն պղինձ վաճառի: Իսկ որպեսզի պոտենցիալ ներդրողը դրանում շահագրգռված լինի, նա պետք է այդ ծրագրի իրականացման արդյունքում շահույթ ունենա:

-Ուզում եք ասել, որ նաև պղնձաձուլարան կառուցելու նախագիծ կա, և էլի չինացիների հե՞տ:

-Այո, կա նաև նման նախագիծ: Մեր երկրի ղեկավարը դիմել է չինական և այլ ընկերություններին, որպեսզի շահագրգիռ ներդրողներն առաջարկներ ներկայացնեն: Այսօր Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո Հայաստանում արտադրվում է պղնձի կոնցենտրատի այնպիսի քանակություն, որը բավարար է պղնձի արտադրությունը մեզ մոտ կազմակերպելու համար: Բայց պղնձաձուլարան աշխատեցնելու համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր, իսկ դրա համար կրկին վերադառնում ենք նույն կետին, որ պետք է ներդրումներ կատարվեն Հայաստանում էժան և կայուն էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների մեջ:

-Կա նաև հարցի քաղաքական կողմը. եթե Չինաստանը կամ չինական ընկերությունները 3-4 միլիարդ դոլար են ներդնում Հայաստանում էլեկտրաէներգիա գեներացնող ընկերություններում, էներգետիկ ենթակառուցվածքներում, կառուցում են պղնձաձուլարան, դրա հետ աճում է նաև նրանց քաղաքական ազդեցությունը: Չե՞ք կարծում, որ Ռուսաստանին կարող է մտահոգել նաև Չինաստանի՝ Հայաստանում աճող տնտեսական և քաղաքական ազդեցությունը:

-Հայաստանը կառավարվում է սեփական օրենքներով և առաջնորդվում սեփական շահերով: Որ երկրի ընկերությունն էլ այստեղ աշխատի, նա պետք է վճարի հարկեր, պետք է պահպանի մեր երկրի բոլոր օրենքները: Ինչ վերաբերում է քաղաքական ազդեցությանը, ապա որքան շատ երկրներ ներդրումներ կատարեն Հայաստանում, որքան շատ երկրների կապիտալ ներգրավված լինի Հայաստանի տնտեսությունում, այնքան մեր երկիրն ավելի անկախ կլինի: Մեր երկրի անկախության գրավականը ոչ թե մեկ երկրի կապիտալից միակողմանի կախվածությունն է, այլ ընդհակառակը, ներդրող երկրների դիվերսիֆիկացիան: Որքան Հայաստանում ավելի շատ երկրներ ներդրումներ անեն, այնքան մեր երկիրն ավելի անկախ և ինքնիշխան կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում