Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Մոսկվան Երևանին կստիպի հրաժարվել Թեհրանի առաջարկից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինացի հրապարակախոս, վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:

– Պարոն Պորտնիկով, Իրանի և վեց գերտերությունների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ Իրանի միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ: Հետաքրքիր է՝ այս համաձայնությունը և հետագայում արդեն Իրանի հնարավոր ամբողջական ապաշրջափակումը ի՞նչ հեռանկարներ կարող են բացել Եվրոպայի, Ուկրաինայի առաջ:

– Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գլխավոր հետևանքը ռազմավարական հեռանկարում տեղի կունենա ոչ թե այսօր, այլ առաջիկա երկու տարվա ընթացքում: Կպահպանվի նավթի ցածր գների միտումը: Բանն այն է, որ Իրանը միջազգային պատժամիջոցների կիրառման ընթացքում մեծ քանակությամբ հումք է կուտակել տանկերներում և ստորգետնյա պահեստներում, իսկ հիմա երբ պատժամիջոցները չեղյալ համարվեն, Իրանը պետք է վաճառի այդ պաշարները, որպեսզի տեղ ազատի նավթի նոր խմբաքանակի համար: Այդ կերպ շուկայում կհայտնվի մեծ քանակությամբ էժան հումք, ինչը հավելյալ ճնշում կստեղծի:

Պարզ գործընթաց է՝ որպեսզի այն երկրները, որոնք այսօր նավթ են վաճառում, որքան հնարավոր է՝ այն արագ վաճառեն, որպեսզի պահպանեն գոնե մի քիչ բարձր գներով վաճառելու հնարավորությունը, որը չի լինի Իրանի՝ շուկա վերադառնալուց հետո: Դա նույնպես կարևոր տենդենց է, այն նույնպես խոսում է նավթի էժանացման օգտին: Բացի այդ պետք է հասկանալ, որ այն ընթացքը, երբ Իրանը վաճառի իր պահեստների նավթը՝ դա կարող է լինել կարճատև, բայց ցավոտ կլինի այն երկրների համար, որտեղ վաճառքի բարձր գին կա: Այդ կարճատև շրջանը լուրջ հարված կարող է հասցնել այնպիսի երկրների, ինչպիսին Ռուսաստանն է, և կարող է բերել շուկայից նրանց՝ որպես հումքի լուրջ վաճառողների, անհետացման:

Իրանի պատժամիջոցներից ազատման ևս մեկ կարևոր հանգամանքն այն է, որ հավելյալ գազային հզորություն կազատվի: Հաշվի առնելով ԵՄ-ի ներկայիս քաղաքականությունը՝ հարկ է նշել, որ շուկայում ցանկացած չափաքանակի նոր գազի առկայությունը կարող է բերել «Գազպրոմի» ազդեցության նվազեցման եվրոպական շուկայում: Իրանը հումք էր մատակարարում Ասիայի երկրներ, բայց հիմա՝ ներկայիս իրավիճակում, նաև Եվրոպա կմատակարարի:

Ռուսաստանը ԵՄ անդամ երկրներին սպառնում էր գազով, այդ հնարավորությունը նրա մոտ նույնպես կնվազի:

Եվ ուրեմն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղյալ համարումը առաջին հերթին՝ Ռուսաստանի տնտեսական ազդեցության լրջագույն թուլացում է, երկրորդը՝ ռուսական տնտեսության կործանում, երրորդը՝ ռուսական քաղաքական ռեժիմի տապալում:

Իրանական գազը Եվրոպա ի՞նչ հնարավոր ուղղություններով կարող է մատակարարվել: Աշխարհագրական տեսանկյունից հարմար է Հայաստան-Վրաստան-Սև ծով ճանապարհը: Դա հնարավոր հեռանկար համարո՞ւմ եք, Արևմուտքը դրա վրա «խաղադրույք» կկատարի՞:

Իրանը գազը կարող է մատակարարել Թուրքիայի միջոցով, և ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի: Այսինքն՝ կլինի երկու մրցակցային ճանապարհ Թուրքիայի միջոցով:

Դժվար թե այդ ճանապարհն անցնի Հայաստանով և Վրաստանով՝ ճիշտն ասած: Այդ երկու երկրներում էլ Ռուսաստանը հնարավորություն ունի կանգնեցնելու նման նախագծերի իրականացումը: Հայաստանում՝ հաստատ:

Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանով անցկացնել գազը:

Որովհետև Ռուսաստանը ծայրաստիճան հետաքրքրված չէ իրանական գազի՝ եվրոպական շուկա հասնելու հեռանկարով: Ռուսաստանը այս պարագայում կգործի այնպես, ինչպես գործեց, երբ Հայաստանը փորձեց Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ: Հայաստանի ղեկավարությունը ուղղակի ստիպված կլինի հրաժարվել Թեհրանի առաջարկից, եթե այն, իհարկե, լինի: Հայ-ռուսական համագործակցության փորձից էլ Եվրոպան այդ տարբերակը իրատեսական չի դիտարկի:

Այսինքն՝ Թուրքիայով անցնող ճանապարհն ամենաընդունելի տարբերա՞կն է լինելու Իրանի համար:

Այո, և հետո՝ տարածաշրջանում կա անկայունության խնդիրը:

– Հարավային Կովկասում Իրանի նոր դերը ո՞րն է լինելու: Տեսնո՞ւմ եք արդյոք կտրուկ փոփոխությունների հնարավորություն: Հնարավո՞ր է, որ տարածաշրջանային անվտանգության բաղադրիչը հզորանա:

Շատ դժվար կլինի հասկանալ, թե ուր ուղղված կլինի Իրանի էներգիան: Այսօրվա դրությամբ Իրանն առավելապես հետաքրքրված է Մերձավոր Արևելքի իրադարձություններով: Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Մերձավոր Արևելքում՝ սունիների և շիաների միջև հակամարտությունը, կզարգանա նաև հետագայում՝ անկախ նրանից, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվե՞ն, թե՞ ոչ: Եթե հանեն, ապա Իրանը հավելյալ դժվարություններ կունենա, որպեսզի վաճառի իր նավթը և ուժեղացնի իր բանակը այն գումարների շնորհիվ, որոնք գալու են նավթի սպառումից: Այդ պատճաով ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին Իրանը զբաղված է լինելու հենց դրանով, ոչ թե Կովկասով:

Հարավային Կովկասի վրա Իրանը ուշադրություն չի դարձնի, այս առումով նա պետք է հաշվի առնի նաև Թուրքիայի շահերը, իսկ այս պարագայում Իրանի համար ընդհանրապես ձեռնտու չի հակամարտություն նաև Թուրքիայի հետ: Հաշվի առնելով այն, որ հիմա Թուրքիայի նախագահ Էրդողանը գտնվում է Թեհրանում, մենք հասկանում ենք, որ Իրանը կանի ամեն ինչ, որպեսզի զերծ մնա տարածաշրջանում նոր ու ռեալ մրցակից ունենալուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում