Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

«Իքս Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը հանդես է եկել նախաձեռնությամբ (տեսանյութ)

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 3-ին Ջրաշխարհի տարածք էին այցելել տարբեր տարիքի բազմաթին երեխաներ՝ նկարազարդելու տոնական հավկիթները, որոնք Զատկի տոնին զարդարեցին հայրենի եզերքի նորօրյա պաշտպանների տոնական սեղանները:

Հիսուս Քրիստոսի հարության տոնին հայկական ավանդական կերակուր համարվող հավկիթն ու ձուկն ապրիլի 4ին` վաղ առավոտյան, «Իքս Գրուպ» ընկերության ներկայացուցիչները տեղափոխեցին ՀՀ Զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման՝ այս տարվա լավագույն զորամաս ճանաչված զորամասերից մեկը և մարտական հենակետեր:

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արշալույս Չոբանյանը ջերմ ընդունելություն կազմակերպեց և ուղեկցեց հյուրերին:

Մեր սահմանապահներին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ շնորհավորեց և իր օրհնությունն ուղղեց Զորամասի հոգևոր սպասավոր Մխիթար Սարկավագ Կարապետյանը: Մարտական հենակետերում տոնական սեղանի շուրջ սահմանապահներն ու հյուրերը աղոթք հղեցին առ Աստված` հայրենի եղերքի սահմանների մշտական անառիկության և հայ զորականի բազուկների ամրության համար:

Ընթերցվեցին նաև երեխաների ձեռքով գրված բաց նամակները` հասցեագրված հայ զինվորներին :
Հատկանշական է, որ մեր ապագա սերունդը հպարտությամբ և հարգանքով է լցված Հայ Զինվոր կոչմանը և այսօր արդեն ցանկանում է նմանվել մեր երիտասարդ հերոսներին:

Ինչպես իր ուղերձում նշեց Խաչիկ Խաչատրյանը.
– Այսօրվա հերոսը հայ զինվորն է,ով ապահովում է մեր խաղաղ քունը, մեր ապրելու իրավունքը և մեր երեխաների ապագան:
Զինվորին քաջալերելն ու գոտեպնդելը մեր պարտականությունն է և պարտադիր պիտի կրի շարունակական բնույթ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մյուսների համար լինի վարակիչ:

Մեր սահման պահողը պիտի իմանա, որ իր կողքին կանգնած են մեծից մինչև փոքր՝ թե՛ գործարար, թե՛ հողագործ, թե՛ ուսուցիչ և թե՛ հոգևորական:

Նրանց երախտապարտ է մի ողջ ժողովուրդ: Ժողովուրդ, ով ապացուցել է, որ ինքն անվախ է և անսասան իր հավատի մեջ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

imgo

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում