Thursday, 16 07 2026
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները

ՕԵԿ հաջորդ հնարավոր նախընտրական կարգախոսը. «Բանկերը՝ վարկառուներին, սուպերմարկետները՝ գործազուրկներին»

ՕԵԿ խմբակցության հինգ պատգամավորներից չորսը, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ ԱԺ են ներկայացրել հերթական պոպուլիստական օրենքի նախագիծը, որով առաջարկում են ՀՀ քաղաքացիների արտարժույթով վերցրած վարկերը վերաձևակերպել ազգային արժույթի՝ դրամի: Օրենքի նախագիծը հենց այդպես էլ կոչվում է՝ «ՀՀ քաղաքացիների տարադրամով վարկերի վերաձևակերպման մասին»:

Օրենքի նախագծի հեղինակներն ասում են, որ այն նպատակ ունի օգնելու այն քաղաքացիներին, ովքեր տարադրամով վարկերի և փոխառությունների գծով չկատարված պարտավորություններ ունեն: Սա նշանակում է, որ իրենց արտարժութային վարկերը կարող են տարադրամով վերաձևակերպել միայն ոչ պարտաճանաչ վարկառուները: Եթե այս օրենքը մտնի քննարկման փուլ, բոլոր վարկառուները կփորձեն դառնալ անբարեխիղճ, որպեսզի ընկնեն այս օրենքի ազդեցության գոտում:

Օրենքի նախագծի մյուս ցնցող դրույթն այն է, որ օրենքի նախագծի հեղինակներն առաջարկում են չեղյալ հայտարարել վարկառուի բոլոր տույժերն ու տուգանքները: Օրենքի 6-րդ հոդվածում ասվում է. «Տարադրամով արտահայտված, ֆիզիկական անձանց կողմից վարկային պարտավորությունների չկանոնակարգված կատարման արդյունքում առաջացած տույժերի և տուգանքների գումարները, մինչև գործող պայմանագրերի վերակառուցման վերաբերյալ հավելյալ համաձայնությունների կնքումը, չեղյալ են համարվում»:

Օրենքի մեկ այլ կետով ասվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում արգելվում է այն վարկառուների անշարժ գույքի օտարումը, որոնց վարկային պարտավորությունները պետք է կառուցվածքայնացվեն: Սա նշանակում է, որ եթե քաղաքացին չի կատարում իր վարկային պարտավորությունները, բանկը չի կարող օտարել նրա կողմից գրավադրված գույքը, քանի որ քաղաքացին կարող է այդ մեկ տարվա ընթացքում վերակառուցել իր տարադրամային վարկը դրամայինի: Ավելին՝ օրենքի նախագծի հեղինակները սահմանում են, որ վարկը դրամայնացվելուց հետո դրա տոկոսադրույքը չի կարող գերազանցել 12,2 տոկոսը:

ՕԵԿ-ն իր այս նախաձեռնությունը հիմնավորել է դրամի արժեզրկման հետևանքով քաղաքացիների զանգվածային աղքատացմամբ, որի արդյունքում մարդիկ չեն կարողանում վճարել իրենց վարկերի դիմաց, ինչի հետևանքով նրանց կողմից գրավադրված անշարժ գույքը կարող է հայտնվել շուկայում՝ ավելի իջեցնելով անշարժ գույքի լիկվիդայնությունը:

ԱԺ տնտեսագիտական վարչությունը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ համարելով այն հակասահմանադրական: «Որքան էլ ծանր լինեն այդ սոցիալական հետևանքները, կամ ինչքան էլ կարևոր լինի վնասներ կրած քաղաքացիներին պետական մակարդակով օժանդակություն ցուցաբերելու հանգամանքը, այդուհանդերձ, նախագծով առաջարկվող լուծումներն ու կարգավորումները որևէ կերպ չեն տեղավորվում ազատ շուկայական տնտեսությանը բնորոշ և ՀՀ համապատասխան օրենքներով ամրագրված հայեցակարգային ու սկզբունքային իրավակարգավորումների շրջանակներում, իսկ առաջարկվող մոտեցումներն էլ ոչ միայն անթույլատրելի են և անտրամաբանական, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և բանկային գործունեությունը կանոնակարգող օրենքներին»,- սա հատված է ԱԺ տնտեսագիտական վարչության կողմից ՕԵԿ խմբակցության ներկայացրած օրենքի նախագծից: Որքան պետք է օրենքի նախագիծն անտրամաբանական ու անհեթեթ լինի, որ նույնիսկ այս պետական կառույցը չկարողանա զսպել իր զգացումները:

Բայց մի՞թե ՕԵԿ-ին հետաքրքրում է, թե ինչ է գրում այս նախագծի մասին ԱԺ մասնագիտական վարչությունը, կամ ինչ կգրեն մյուսները: Կարևորն այն է, թե ինչ կմտածի հայ ընտրողը, որը պետք է տեսնի, որ ՕԵԿ-ն ուզում էր վերաձևակերպել իրենց դոլարային վարկերը դրամայինի, ուզում էր չեղյալ հայտարարել չվճարումների համար սահմանված տույժերն ու տուգանքները, ուզում էր սահմանել ցածր տոկոսադրույք և արգելել իրենց գրավադրած գույքի վաճառքը, բայց հակաժողովրդական, ժողովրդի դարդ ու ցավին անտարբեր կառավարությունը և իշխանությունները թույլ չտվեցին, որ ՕԵԿ-ն իրականացնի իր ժողովրդանպաստ գործունեությունը: Թե չէ, որ ՕԵԿ-ին մնար, արդեն վաղուց որոշած կլիներ, որ պետք է չեղյալ հայտարարել բոլոր ոչ միայն դոլարային, այլև դրամային ավանդները, և ժողովրդին վերադարձնել բանկերի կողմից գրավադրված իր ունեցվածքը: Չի բացառվում, որ ՕԵԿ-ի հաջորդ կարգախոսը լինի. «Բանկերը՝ վարկառուներին, սուպերմարկետները՝ գործազուրկներին»:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում