Monday, 20 07 2026
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել

Հիմնադիր խորհրդարանի արածը հակահայկական է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, իշխանություններն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակեցին Կոտայքի մարզպետ, որպեսզի այդպիսով քաղաքականությունից հեռանալու համար փոխհատուցե՞ն Գագիկ Ծառուկյանին:

– Ես այդպես չեմ կարծում: Քանի որ նախկին մարզպետին տեղափոխեցին այլ աշխատանքի, հարմար են գտել, որ նրան նշանակեն: Կարծում եմ` ճիշտ է, որ այն մարզերում, որտեղ կան խոշոր քաղաքներ, և դրանց քաղաքապետերը լավ են աշխատել, չէր խանգարի, որ նրանք հետագայում իրենց փորձեն մարզպետի պաշտոնում:

– Այսինքն` այդ նշանակումն անցավ Մելիք-Ադամյան փողոցով:

– Ընդհանրապես, ամեն ինչ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով:

– Այսուհետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպե՞ս պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով:

– Դա ԲՀԿ-ից հարցրեք:

– Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս  եկավ ԲՀԿ-ից: Ձեզ համար ավելի հարմար է աշխատել նրա՝ որպես ԲՀԿ անդամի՞, թե՞ որպես անկուսակցական քաղաքապետի հետ:

– Ինձ համար երբևիցե խնդիր չի եղել, և քաղաքական ուղղվածությունն ինձ համար երբևիցե դժվարություն չի ստեղծել, երբ քաղաքի և ազգաբնակչության հարցերը լուծել եմ քաղաքապետարանի ու անձնամբ քաղաքապետի հետ:

– Ս. Բալասանյանը շարունակո՞ւմ է մնալ ՀՀԿ-ի թեկնածուն կամ քաղաքապետը, ինչպես ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն էր հայտարարում:

– Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ս. Բալասանյանը բոլորի կողմից ընդունված թեկնածու է: Նա առաջադրվել ու ընտրվել է, այսօր ինքը մնում է ընտրված քաղաքապետ՝ ընդունված բոլոր քաղաքական ուժերի կողմից: ՀՀԿ-ն էլ է աջակցել նրան ընտրությունների ժամանակ:

– Նաև դուրս եկավ ԲՀԿ-ից, քանի որ ՀՀԿ-ի՞ թեկնածուն էր:

– Եթե ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ նրան աջակցել է, ուրեմն նաև ՀՀԿ-ն իր լուման է ունեցել նրա ընտրության հարցում:

– Պարոն Ավետիսյան, Գյումրիում դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ շատ են տեղի ունենում: Ինչո՞ւ Գյումրին իրենից չի թոթափում քրեական քաղաք լինելու համբավը:

– Նախ մենք պետք է ավելի շատ փորձենք վերլուծել հետերկրաշարժյան Գյումրին: Ցավոք սրտի, մենք պետք է ասենք, որ գյումրեցին դրա լուծը դեռ չի թոթափել: Տարբեր  ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ որտեղ կա սոցիալական մեծ լարվածություն, այդտեղ նմանատիպ դեպքերն ու պատահարները շատ են լինում: Ես դա առաջին հերթին համարում եմ սոցիալական լարվածության արդյունք, և ցավում եմ, որ Գյումրին պարբերաբար հայտնվում է նման կարգավիճակում:

– Այդ խմբերն ինչո՞ւ էին փորձում խոչընդոտել Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքը:

– ՀԽ-ի գործունեությունը խոչընդոտել-չխոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող: Եթե նրանք ընդամենը 30-40 հոգով միտինգ են անում, ես դա չեմ համարում լուրջ քաղաքական իրադարձություն, որ դրան խոչընդոտեին:

– Այդ դեպքում, արդեն երկրորդ անգամ ինչո՞ւ են խոչընդոտում նրանց հավաքները:

– Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդն իրավունք չունի խոչընդոտելու հակահայկական դրսևորումը:

– Ինչո՞վ է հակահայկական դրսևորում:

– Որովհետև, եթե ՀԽ-ն իր առջև խնդիր է դնում խանգարել ապրիլի 24-ի միջոցառումների շարքը, ապա դա ժողովրդին դուր չի գալիս, և ես դա համարում եմ հակահայկական:

– Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ից են սկսելու իշխանափոխության գործողությունները:

– Ընդհակառակը` նա կոչ է անում, որ ապրիլի 24-ին մենք իշխանափոխություն ենք անելու: Իսկ ես դա համարում եմ իրոք հակահայկական, և դա ժողովրդին դուրս չի գալիս:

– Եթե հակահայկական է, ապա ո՞ր պետությանն է դա ձեռնտու:

– Իմ կարծիքով` կան նման պետություններ և նման կառույցներ, որոնց դա ձեռնտու է:

– Փաստորեն, Գյումրիում չի կարելի որևէ ակցիա անել, որովհետև այդ քաղաքի քրեական հեղինակությունները կփորձեն խոչընդոտել դրանց:

– Գյումրիում կարելի է անել շատ ակցիաներ: Գյումրիում շատ լավ ակցիաներ են լինում: Բայց գյումրեցին թույլ չի տալիս նաև, որ հակահայկական դրսևորումներ լինեն:

– Ձեզ բավարարո՞ւմ է Ավետիսյանների սպանության հետ կապված քննությունը: Այն՝ որ Վալերի Պերմյակովը պետք է դատվի Ռուսաստանի օրենքներով:

– Ես ի սկզբանե ասել եմ, որ Պերմյակովը միանշանակ դատվելու է Հայաստանում, և կապ չունի, թե որ օրենքով: Չորս քրեական գործ հարուցվել է ռուսական կողմից: Դատվելու է ՀՀ-ում, բայց դեռ պարզ չէ, թե դա  ռուսական 102-րդ ռազմաբազայի՞ տարածքում կլինի, թե՞ տարածքից դուրս: Եվ երկու կողմերն էլ համակարծիք են, որ դատը պետք է լինի հնարավորինս հրապարակային:

– Բայց եթե վերահսկողությունն իրականացնելու է ռուսական կողմը, ի՞նչ նշանակություն կունենա, թե դատը որ տարածքում է լինելու:

– Բայց ինձ համար էլ նշանակություն չունի, թե ով է իրականացնում վերահսկողությունը: Ինձ համար կարևոր է, որ նախաքննության վերջում և դատավարության ընթացքում, ի վերջո, լույս սփռվի մարդկանց մոտ առկա բոլոր հարցադրումների վրա: Առավել ևս՝ Ավետիսյանների ընտանիքի հարազատների մոտ: Եվ այդ ստորը ստանա ամենաբարձր պատիժը, որը նախատեսվում է մեր կամ Ռուսաստանի օրենքներով: Ընդ որում` ռուսական քրեական դատավարական օրենսգրքում այդ պատիժն ավելի խիստ է, քանի որ մենք մահապատիժ չունենք, նրանք ունեն: Թեև դրա նկատմամբ 1996թ. մորատորիում է հայտարարված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում