Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը փորձում է որոշակիորեն մանևրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Պարո՛ն Վարդանյան, Հայաստանում ընդդիմադիր դաշտը դատարկ է, բայց  կան խմբեր և ուժեր, որոնք ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզներ են առաջարկում: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն է տասը քայլ առաջարկում, Ժիրայր Սեֆիլյանն է Հիմնադիր խորհրդարանով փորձում պրոցեսներ անել, սակայն այս երկու խմբերն էլ Հայաստանի արտաքին քաղաքական  կուրսում «ոչ, ոչ»-ի կողմնակիցն են: Արդյոք կարո՞ղ են այս ուժերը կամ խմբերը ընդդիմադիր դաշտի բացը լրացնել:

Ամբողջ խնդիրն այն է, որ դասական ընդդիմադիր գործունեություն Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։ Հայաստանում չի ճանաչվում ընդդիմություն հասկացությունը, Հայաստանի քաղաքական դաշտում դե ֆակտո մոնոպոլիա է հաստատված։ Ընդդիմադիր գործունեության համար չկա իրական հնարավորություն, համապատասխան պայմաններ։ Մի խոսքով` չկա ձեր ասած դաշտը, որի բացը պետք է լրացնել։ Եվ այդ պատճառով տրամաբանական է, որ ամենաակտուալ քաղաքական խնդիրը հենց այդ հնարավորության, պայմանների ստեղծումը պետք է լինի: Ի դեպ, նաև դրանով է պայմանավորված, որ տարբեր քաղաքացիական և քաղաքական խմբերի հռետորաբանությունը տարբերվում է դասական քաղաքական ուժերին կամ հասարակական կազմակերպություններին բնորոշ հռետորաբանությունից: Հիմնականում հենց դրանով է պայմանավորված, որ արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ մարտահրավերներ ստվերում են մնում. հաճախ քաղաքական կամ քաղաքացիական ուժերը գիտակցում են, որ քաղաքական դաշտում իշխանական մոնոպոլիայի պարագայում անիմաստ է հստակ խոսել որևէ արտաքին քաղաքական կողմնորոշման մասին: Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, կարող է գոյություն ունենալ դեմոկրատական քաղաքացիական շարժում կամ դիսիդենտական գործունեություն, բայց ոչ` դասական ընդդիմադիր քաղաքական գործունեություն։ Բայց, իհարկե, այսպիսի պայմաններում կարող են քաղաքական խմբեր ձևավորվել, որոնք հայտ կներկայացնեն` ընտրական ինստիտուտի կայացման պարագայում ներկայացուցչական մարմիններում ընդգրկվելու և երկրի կառավարման որոշակի ծրագիր իրականացնելու համար։

Մինչև հիմա խոսվում էր այն մասին, որ  ուժերը հաջողություն ունենալու համար պետք է ունենան ֆինանսական ռեսուրսներ: Այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի հետ, ապացուցեց, որ փողը դոմինանտ լինել չի կարող: Ավելին` այս ճանապարհային քարտեզներն էլ հանրության սեփականությունը չեն դառնում, հանրությունը դա չի ընկալում որպես ճշմարտություն կամ փոփոխությունների տանող ճանապարհ:

Հայաստանի հասարակության կամ պետության ամբողջ ողբերգությունն այն է, որ բնակչությունը դեռևս չի գտել ինքնակազմակերպման ամենաարդյունավետ, գործուն մեխանիզմները, տարբերակները: Եվ քաղաքական տարբեր խմբեր, որոնք առաջարկում են իրավիճակից դուրս գալու ինչ-որ ուղիներ, իսկապես կտրված են բնակչության մեծամասնությունից,  կա մեծ անջրպետ բնակչության մեծամասնության և տարբեր քաղաքական ու քաղաքացիական խմբերի միջև: Եվ դա է հիմնական պատճառը, որ իշխանությունները կարողանում են անընդհատ չեզոքացնել որևէ գլոբալ բողոք: Ճիշտն ասած, իրականում ամբողջ  խնդիրը հանրության՝ որպես կազմակերպված ինստիտուտի, սուբյեկտի բացակայությունն է: Սակայն դժվար թե բնակչությունը ինքնաբուխ կարողանա ինքնակազմակերպվել: Սովորաբար այդ ինքնակազմակերպման գործում առաջնային դերը ստանձնում են բնակչության առավել ակտիվ, միջին եկամուտներ ունեցող, իրենց մասնագիտական գործունեությունում լուրջ հաջողություններ գրանցած, դեմոկրատական գիտակցության տեր ազատ մարդիկ, հենց նրանք պետք է սկզբից ինքնակազմակերպվեն, իսկ նրանք դեռ չեն ինքնակազմակերպվում: Պատկերացրեք մի կազմակերպություն, որի նպատակը երկրում ռեժիմի ոչ բռնի փոփոխությունն է, բայց որը իշխանության չի ձգտում, և որի նախաձեռնողն է առաջադեմ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, ազատ մտածող դասախոսների, ժողովրդավարական արժեքներ իրապես քարոզող ՀԿ-ների, ճանաչված  «առողջ» արվեստագետների, գրողների, լավ համբավ ունեցող քաղաքական գործիչների գերակշռող մեծամասնությունը։ Այսպիսի կազմակերպության առաջացումն արդեն իսկ կարող է կտրուկ կերպով փոխել քաղաքական մթնոլորտը։

Ինքնակազմակերպված քաղաքացիներն ի՞նչ արժեքների կրող պետք է լինեն: Մենք տեսնում ենք, որ արևմտամետ հատվածի ինքնակազմակերպումը չի լինում:

Իրականում, արտաքին քաղաքական կողմնորոշումը ստորադաս է ժողովրդավարական կողմնորոշմանը: Այսինքն՝ ակնհայտ է մի բան, որ այդ ինքնակազմակերպումը պետք է հիմնված լինի ժողովրդավարական արժեքների վրա: Ուրիշ արժեքների վրա ինքնակազմակերպումը կործանարար է: Ինքնակազմակերպումն ինքնանպատակ չէ: Ինքնակազմակերպումը ինքնին արժեք չէ։ Մեր պայմաններում ինքնակազմակերպումը արժեք է, երբ այն հիմնված է ժողովրդավարական սկզբունքների, ժողովրդավարական, իրավական պետություն ստեղծելու գաղափարի հիման վրա: Երբ իրավական պետություն ստեղծելու ծրագիրը կայանա, երբ հանրությունը կարողանա իսկապես ինքնակազմակերպվել և կայանալ` որպես ինստիտուտ, այդ դեպքում նա կորոշի, թե ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարել։ Ի դեպ, պրոարևմտյան արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող շատ երկրներ են եղել և կան, որոնցում չեն հարգվել և հարգվում  ժողովրդավարական արժեքները։ Բայց, իհարկե, որպես կանոն, ժողովրդավարական երկրներն իրենց նմանների հետ են լուրջ միությունների մեջ մտնում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը բավական ակտիվ արտաքին քաղաքական կուրս է իրականացնում, մասնավորապես` ԵՄ գործընկերների համագործակցության հետագա ձևաչափ է ճշգրտվում, իր մտահոգություններն է հայտնում` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, սա պայմանավորված:

Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն այսօր ընդամենը փորձում է որոշակիորեն մանևրել ստեղծված իրավիճակում, փորձում է պահպանել իր իշխանությունը ներքին և արտաքին չափազանց լուրջ մարտահրավերների առկայության պարագայում։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով Ռուսաստանի բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, այն, որ առանց  նոր նյութական ռեսուրսների, Արևմուտքի կողմից ճնշման ավելացման պայմաններում շատ դժվար է լինելու կառավարել, իշխանությունները փորձում են որոշակի աջակցություն ստանալ Արևմուտքից՝ ցույց տալով, որ, իբր, բավականաչափ անկախ են Մոսկվայից:։ Դա, իհարկե, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը, թեկուզ և իր իշխանությունը պաշտպանելու համար, իրապես հակադրվելու է Կրեմլին: Ներկայիս քաղաքական վերնախավը օրգանական կապ ունի Կրեմլի հետ,  վերջինս շատ  հարազատ է նրանց։ Այսօր, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հարցը հայկական և ռուսական վերնախավերի միասնական տիրույթում գտնվող հարց է: Այնպես որ` կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը Կրեմլից նախապես կանաչ լույս ստանալուց հետո է փորձում նոր հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Բացի այդ` այս ամենը նաև ներքին սպառման համար է՝ փորձ է արվում ձևավորել անկախ, ազգային շահերը պաշտպանող իշխանությունների կերպար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում