Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

Հայաստանը այն երկրների թվում է, որոնք ցանկանում են, որ Եվրոպայի արևելքում խաղաղություն լինի. լեհ պատգամավոր

«Արևելյան գործընկերության շրջանակները պիտի հիմնվեն այն գործընկերների վրա, որոնք ունեն նույնպիսի տեսակետ, ինչպիսին մենք ունենք Ռուսաստանի նկատմամբ: Եվ դա այսօր թույլ կտա, որ մենք կարողանանք ստեղծել խաղաղություն և այն կայունացնել Եվրոպայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեհաստանի Սեյմի անդամ Միխալ Սևերինսկին՝ անդրադառնալով ԱլԳ-ում Հայաստանի դերի կամ նշանակության մասին հարցին:

Փաստորեն Հայաստանը չի՞ պատկանում լեհ պատգամավորի նշած երկրների թվին. չէ՞ որ Ռուսաստանի նկատմամբ չունի այն նույն վերաբերմունքը, ինչը ունի Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնողներից Լեհաստանը կամ եվրոպական այլ երկրներ: «Ես չեմ կարող ասել, թե որն է Հայաստան պետության և Հայաստանի կառավարության դիրքորոշումը, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է նշել այն երկրների թվում, որոնք ցանկանում են, որ Եվրոպայի արևելքում խաղաղություն լինի»,- պատասխանեց Մ. Սևերինսկին:

Վերջինս Հայաստանում էր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու համար: Նա այդ կառույցում Լեհաստանի ներկայացուցիչներից մեկն է:

Մ. Սևերինսկին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Հայաստանի պատմությանն ու Ցեղասպանության իրողությանը: «Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը: Հայ ժողովուրդը կարողացել է վերապրել շատ բաներ, կարողացել է կազմակերպվել, ստեղծել ու արարել: Կարծում եմ, որ հայ ժողովրդի համար ապագա ստեղծելը դժվար էր, բայց այդ ապագան այսօր կա»,- եզրափակեց Մ. Սևերինսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում