Sunday, 12 07 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել

Նարիշկինի հաթաթան ու սպառնալիքը Հայաստանի իշխանություններին

Հայաստանում գտնվող Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը այսօր խորհրդարանում հանդես է եկել ելույթով՝ փորձելով հայ պատգամավորներին և նախարարներին զգուշացնել, թե ինչ սպառնալիքների կամ վտանգների կարող է ենթարկվել Հայաստանը, եթե շարունակի եվրաինտեգրացիային ուղղված իր քաղաքականությունը: Ի դեպ՝ Նարիշկինի ելույթի ժամանակ դահլիճում էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Իսկ ինչ է ասում Ռուսաստանի խորհրդարանի նախագահը: Նա հիշեցնում է, որ դեռևս Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլն է երազել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական եվրասիական տնտեսական տարածք ստեղծելու մասին, բայց քանի որ ԱՄՆ-ին այդ գաղափարի իրականացումը դուր չի գալիս և հակասում է այդ երկրի շահերին, դրա համար էլ ամերիկացիները թույլ չտվեցին որպեսզի Եվրոպան միանա այդ ծրագրի իրականացմանը: Սակայն եթե Եվրոպան բավարար ինքնիշխանություն չունի իր շահերը պաշտպանելու համար, Ռուսաստանը միասնական տնտեսական տարածք է ստեղծում ավելի մեծ ինքնիշխանությամբ օժտված Ասիայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ. մի տնտեսական տարածք, որը ձգվելու է Մուրմանսկից մինչև Շանհայ, Դելիից մինչև Հանոյ: Այսպիսով Նաիրշկինը հայ պատգամավորներին բացատրում է, թե որտեղ է Երևանի տեղը, որ աշխարհագրական և աշխարհաքաղաքական տարածքում է լինելու Հայաստանը:

Իսկ եթե Հայաստանը ավելի պարզ պատկերացնի, թե ինչ է սպասում իրեն, եթե այնուամենայնիվ որոշի շարունակել «և-և» ի քաղաքականությունը ու Եվրասիական տնտեսական միությունից բացի՝ փորձի հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ, Նարիշկինը մի խոսուն օրինակ բերեց: Նա հայտարարեց, որ արևմտյան պատժամիջոցներից առավել շատ տուժեցին այն երկրները, որոնք ընտրել էին եվրոասոցացման ճանապարհը և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր էին ստորագրել: «Պատժամիջոցներից առավել շատ տուժեցին եվրոասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինան և Մոլդովան»,- հայտարարեց Սերգեյ Նարիշկինը:

Դժվար է ասել՝ արդյոք նա Վրաստանին զուտ պատահականորե՞ն մոռացավ, թե՞ այնուամենայնիվ Ռուսաստանում հույս ունեն, որ եվրոասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանը կփոխի իր արտաքին քաղաքականությունը և կհրաժարվի եվրոասոցացումից: Այս բացթողումը կարող է պատահականություն չլինել, եթե նկատի ունենանք, որ Վրաստանի ընդդիմությունը ևս իշխանություններին մեղադրում է եվրոատլանտյան ուղուց դեպի Ռուսաստան շեղվելու մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Նարիշկինի այս հայտարարությունը ուղղակի ցուցում էր այն մարդկանց, ովքեր համարում են, որ Հայաստանը կարող է շարունակել «և-և»-ի քաղաքականությունը և կարող է եվրոասոցացման համաձայնագիր ստորագրել: «Եթե ուզում եք ասոցացման համաձայնագիր ստորագրել, ուրեմն նկատի ունեցեք, որ դուք ևս լինելու եք պատժամիջոցներից ամենաշատ տուժած երկրների ցանկում»,-մոտավորապես այսպիսին էր Նարիշկինի հաթաթան՝ ուղղված հայ պատգամավորներին և գործադիր իշխանության ԱԺ դահլիճում նստած ներկայացոցիչներին:

Բնականաբար, Նարիշկինը նկատի չուներ արևմտյան պատժամիջոցները որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, այլ ընդհակառակը՝ ի պատասխան այդ պատժամիջոցների Ռուսաստանի կիրառած առևտրային սահմանափակումները: Ռուսաստանը սահմանափակել է Ուկրաինայից և Մոլդովայից ապրանքների ներմուծումը: Եթե Հայաստանը եվրոասոցացիայի համաձայնագիր ստորագրի, ապա չնայած ԵՏՄ անդամակցությանը՝ այդ նույն պատժամիջոցները կկիրառվեն Հայաստանի նկատմամբ:

Հաջորդը, որի մասին խոսեց Սերգեյ Նարիշկինը, ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրումն է: Ըստ նրա վերջին մեկ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքի տատանումները ցույց տվեցին, որ ԵՏՄ տարածքում պետք է ունենալ միասնական արժույթ, ինչի միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ դիմակայել հնարավոր ցնցումներին:

Հայ պաշտոնյաները մինչ այդ հայտարարում էին, որ միասնական արժույթի գաղափարի իրականացումը դեռ հասունացած չէ, որ դեռ երկար ճանապարհ պետք է անցնել դրան հասնելու համար: Եվ ահա, Նարիշկինն ասում է, որ որոշումն ընդունված է, և հայ պաշտոնյաների կարծիքը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ այդ որոշման իրականացման վրա:

Բնականաբար, որևէ հայ պատգամավոր կամ պաշտոնյա չհակադարձեց Նարիշկինին, որևէ մեկը չասաց, թե՝ գիտեք, մենք շարունակելու ենք եվրոասոցացման մեր քաղաքականությունը և չենք պատրաստվում հրաժարվել մեր ազգային արժույթից: Նման բան սպասելն անգամ միամտություն կլինի, քանի որ բոլոր ներկաները հասկանում են, որ վերադասի որոշումները անքննելի են և ենթակա են անխոս կատարման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում