Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

«Ալեգրովայի չկայացած համերգի տոմսերի վերադարձը վերածվել է ներկայացման»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն դիմում է ներկայացնելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությանը, որպեսզի ընթացք տրվի մարտի 6-ին Իրինա Ալեգրովայի չկայացած համերգի տոմսերի վերադարձման գործընթացին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ իրենք դիմել են տոմսերը վաճառող «Ֆորպոստարտ» ընկերությանը, բայց մինչև հիմա տեղաշարժ չկա. «Ոչ մի փոփոխություն, սա ուղղակի սպառողի իրավունքների ոտնահարում է. սպառողը իրավունք ունի իր ցանկությամբ ապրանքը փոխանակել կամ վերադարձնել»:

Բաբկեն Պիպոյանը շեշտեց, որ սպառողները դիմել են ոչ միայն ՀԿ, այլև տոմսարկղեր, «Ֆորպոստարտ», բայց կրկին ոչ մի արդյունք, հակառակը՝ վերադարձման հետ կապված ներկայացումներ են բեմադրվում։ «Սկզբում ասում էին, որ փորձում են վերադարձնել այն տոմսերը, որոնք նվեր են եղել, հետո ասացին՝ թող տոմսերը ուղարկեն, տեսնենք՝ եթե հրավեր չէ, կքննարկենք»,- մանրամասնեց Բաբկեն Պիպոյանը:

Նա տեղեկացրեց, որ ի վերջո ընկերությունը ասել է՝ տոմսերը ետ կընդունեն և կվճարեն, երբ որ կկարողանան: Ետ չվերցնելու համար բերվում են ամենատարբեր պատճառաբանություններ: Ընկերությունը նաև առաջարկել էր տոմսերը չվերադարձնել և սպասել համերգի կայացմանը ապրիլի 6-ին, սակայն համերգի կայացման օրը կրկին հետաձգվեց միչև մայիսի 23։ «Շատ սպառողների համար համերգի այդ օրը հարմար չէ, ի վերջո՝ փոխհատուցում ստանալը իրենց իրավունքն է»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ սպառողների մեծ մասը չի կարողանում ընկերության հետ կապ հաստատել. նշում են, որ տոմսերի վերադարձման հարցերով պետք է գրեն իրենց էլեկտրոնային հասցեին, այնուհետև պատասխանում են ռուսերեն՝ առանց մտածելու, որ հայ սպառողի հետ գործ ունեն։

«Մեզ հաջողվել էր հեռախոսահամար գտնել, որը հիմա անհասանելի է, և բազմաթիվ հարցեր մնում են օդում կախված»,-մանրամասնեց Պիպոյանը՝ հավելելով, որ Forpostart Prodaction-ի հիմնադիր և պրոդյուսեր Զառա Մխեյանի հետ կարողացել են կապ հաստատել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, բայց կրկին սպառիչ պատասխաններ չկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում