Պատժամիջոցների չեղարկումն Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների կարևորագույն բաղադրիչ մասն է, բայց դրանց չեղարկումը չի կարող կախված լինել Թեհրանի կողմից ապագա միջուկային գործարքի պայմանների կատարման ընթացքից:
Այս մասին ասվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ երկուշաբթի օրը նրա անձնական կայքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված Լոզանում ընթացող բանակցությունների հետ:










































