Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ընդունել է իշխող Սոցիալիստական կուսակցության պարտությունը երկրի ընտրություններում, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսօր աջերը հաղթեցին դեպարտամենտական ընտրություններում, ձախերը ակնհայտ պարտություն կրեցին»,- ասել է Վալսը հեռուստաուղերձի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդել էին, որ Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատարը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունն է: