Ֆրանսիայում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը եղել է Դյուսելդորֆի համալսարանին առընթեր կլինիկայում, բայց ոչ ընկճախտի պատճառով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով բժշկական հաստատության պաշտոնական ներկայացուցիչ Սյուզանե Դոփհայդեին:
Դոփհայդեի խոսքերով` Լուբիցն «ունեցել է կապեր համալսարանական կլինիկայի հետ, սակայն նա այստեղ բուժվել է ոչ ընկճախտից»: Նա նշել է, որ կլինիկան առաջիկայում մամուլի համար հայտարարություն կանի:










































