Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

IFC-ն և Հայաստանը համագործակցում են ներդրումների ավելացման, մասնավոր հատվածի զարգացման նպատակով. Financial

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա), Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը համաձայնության են եկել համատեղ աշխատելու վերաբերյալ՝ երկրի ներդրումային քաղաքականությունը և վերահսկողության համակարգը բարելավելու համար, որպեսզի ներգրավեն նոր ներդրումներ և կրճատեն բիզնեսի հետ կապված ծախսերը, խթանեն մասնավոր հատվածի զարգացումը և նոր աշխատատեղեր ստեղծեն:

IFC–ի համաձայն, IFC Armenia Investment Climate Reform Project-ը (Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Հայաստանում ներդրումային իրավիճակի բարեփոխման նախագիծ) խորհրդատվություն կմատուցի Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ բարելավելով երկրի ներդրումային գրավչությունը և բիզնեսի վերահսկության՝ առավել կանխատեսելի և արդյունավետ դառնալուն:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշում է, որ «վերջին տարիներին Հայաստանը ներդրումային միջավայրի  բարելավմանն ուղղված բարեփոխումների ոլորտում  էական արդյունքների է հասել»: «Այնուամենայնիվ, դեռ անելու շատ բան կա, և մենք բարձր ենք գնահատում IFC-ի խորհրդատվությունն ու փորձը, որով օգնել են բազմաթիվ երկրներին՝ պարզեցնել  գործարարության հետ կապված օրենսդրությունը և ստեղծել ներդրումներին նպաստող քաղաքականություն»:

Համատեղ ջանքերը, որոնց նպատակը Հայաստանում ներդրումների ներգրավմանն ու հաստատմանը, գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը, արտասահմանյան ներդրողների համար հստակ պայմանների ստեղծմանը և գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված հարկերի վճարման գործընթացի պարզեցմանն ուղղված բարեփոխումների ծրագրի ստեղծումն է:

Բարեփոխված վերահսկողական համակարգը կնշանակի առավել քիչ ռիսկային ձեռնարկություններում ավելի քիչ  ստուգումների անցկացում, կխնայի նրանց ժամանակն ու ռեսուրսները:

«Այս ծրագրի շրջանակներում մեր համագործակցությունն ուղղված է առավել թափանցիկ և բիզնեսի զարգացմանը նպաստող կանոնների ձևավորմանը՝ միաժամանակ ապահովելով հասարակական շահերի պաշտպանությունը»,- ասում է IFC-ի Հարավային Կովկասում նորանշանակ Տարածաշրջանային կառավարիչ Ջոն վան Բիլսենը:  Այս աշխատանքը Համաշխարհային բանկի խմբի կազմակերպության առավել մեծ ջանքերի մի մասն է, որի նպատակն է օգնել Հայաստանին՝ առավել մրցակցային ներդրումային միջավայր ստեղծելու և տնտեսական և սոցիալական զարգացումը խթանելու համար:

IFC Armenia Investment Climate Reform Project-ը իրականցվում է Համաշխարհային Բանկի խմբի Trade and Competitiveness Global Practice-ի կողմից՝ Ավստրիայի ֆինանսների Դաշնային նախարարի և Հունգարիայի Hungarian Partnership Funding/Hungary EXIM Bank-ի հետ համագործակցությամբ:

Այս ծրագիրը հիմնվել է IFC-ի նախորդ (2011-ից  2014 թվականներն ընդգրկող) Investment Climate Reform Project-ի վրա, որն օգնել է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և ընդունել  բարեփոխումներ հարկային, առևտրի մատակարարման, վերահսկողության և սննդային ապրանքների անվտանգության ոլորտներում:

Հայաստանը 1995 թվականին  է դարձել IFC- ի անդամ: Այդ ժամանակից սկսած՝  IFC-ն Հայաստանում ներդրել է ավելի քան 320 միլիոն դոլար՝ տարբեր բնագավառների  52 նախածգերում, որոնք ընդգրկում են ֆինանսական շուկան, արտադրությունն ու հանքարդյունաբերությունը, միաժամանակ այլ վարկատուներից ներգրավվել է մոտ 23 միլիոն դոլար:

IFC-ի  խորհրդակցական ծառայությունը  (Advisory Services) խորհրդատվություն է տրամադրում ֆինանսական հատվածի, վերականգնվող էներգիայի, սննդային ապրանքների անվտանգության համար:

 

Թարգմանությունը՝ Interpress.amի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում