Thursday, 06 06 2024
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում

Նեղ դարերից մեկը

«Ամոթի և նվաստացման կարմիրն երեսին մի րոպե կանգառավ գրախանութի ցուցափեղկի առջև, որի թեթև քրտնած լայն ապակու միջից մի հայացք ձգեց ցուցանակի վրա նկատելի տեղում հպարտորեն շարված ռուսերեն փարթամ գրքերին, ապա մի անկյունում ամոթխածությամբ իրար կողքի կպած հայերեն վտիտ գրքույկներին, որոնց մեջ տեսավ և իր երկու լղարիկ գրքույկը, հետո երեսը շուռ տվեց և հեռացավ` դառն մտածմունքների մեջ խորասուզված»: Այս մեջբերումը Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքից է, իսկ գործող անձը Պատրիկյանն է` մի հայ լրագրող և գրող, որը այդպես էլ չի կարողանում իրեն կերակրել, և գրող Նար-Դոսը նկարագրում է նրա նեղ օրերից մեկը:

Պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում: և 20-րդ դարասկզբյան այդ պատկերը, պարզվում է, չի կորցրել իր արդիականությունը 21-րդ դարասկզբում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կամ, ավելի ճիշտ, լրիվ նոր իմաստ է ստացել: Ասվածը չափազանցություն չի թվա ցանկացած մարդու, ով վերջերս մտել է երևանյան որևէ գրախանութ: Իսկ այդ գրախանութներում ցուցափեղկերի 80-90 տոկոսը զբաղեցնում են հաստափոր, գեղեցիկ տպագրված, գունավոր և պատկերազարդ կազմերով ռուսերեն և անգլերեն գրքերը, իսկ նրանց կողքին` լղարիկ կամ անգույն կամ անհրապույր հայերեն գրքերը: Իհարկե, կան նաև չնչին բացառություններ, և այդ բացառությունների 80-90 տոկոսը բառարաններ են կամ էլ Հայոց ցեղասպանությանը կամ այս թեմատիկային վերաբերող գրքեր:

Ու եթե հաշվի առնենք, որ «Նեղ օրերից մեկի» իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Մեծ Եղեռնը դեռ տեղի չի ունեցել, և, բնականաբար, այդ թեմատիկային նվիրված գրականություն լինել չէր կարող, նշանակում է` 1904 թվականից ի վեր ոչինչ չի փոխվել հայ ժողովրդի և գրքի հարաբերություններում: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ չի փոխվել նաև օբյեկտիվ իրականությունը ընկալելու հայ ժողովրդի մեթոդաբանությունը. մենք առաջվա նման շարունակում ենք աշխարհը ընկալել այնպես, ինչպես ուրիշներն են մեզ մատուցում: և ուրեմն, ո՞վ է մեղավոր: Մեր թերթի գոյության տարիներին խմբագրության գրադարակները լցվել են այս ընթացքում տպագրված զանազան գրքերով. հեղինակները այդ գրքերը բերում են խմբագրություն` հույս ունենալով, որ մենք դրանց մասին գրախոսականներ կգրենք: Այդ գրքերից 90 տոկոսի անգամ նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, սակայն, թե ինչքան է երկրում անլրջացել վերաբերմունքը գրքի նկատմամբ:

Վերջերս էլ գիրք հրատարակելու վարակ է տարածվել մեր գործընկեր լրագրողների շրջանում, որոնք այնքան են կորցրել իրականության զգացումը, որ կարծում են, թե մեկ-երկու փոխնախարարների ասուլիսների մասին իրենց գրած և թերթերի ետնախորշերում հայտնված նյութերը արժանի են առանձին հրատարակության: Հայաստանում էնքան անբան կա, որ եթե երկու շաբաթ չես հանդիպում ու երրորդ շաբաթվա սկզբում հանդիպում ես, հարցնում` ի՞նչ կա չկա, ասում է` հեչ, գիրք տպեցի: Ինչպիսի զարմանահրաշ գրքերի ասես, որ չես հանդիպի մեր իրականության մեջ. մեկը իր տասներեք տարեկան զավակի բանաստեղծությունների ժողովածուն է տպում, որի նախաբանի հեղինակ պրոֆեսորը կամ գրականագետը 50 դոլարի դիմաց համաձայնել է զուգահեռ անցկացնել էս փսլնքոտի ու, ասենք, Արթյուր Ռեմբոյի կամ Ջորջ Բայրոնի միջև: Սա մի երևույթ է, որ մեզանում առկա է, և, բնականաբար, այս տրամաբանության մեջ տպագրված գրքերը չեն կարող գրախանութների ցուցափեղկերից դուրս մղել ռուսերեն և անգլերեն բարձրարժեք գրականությանը:

Մյուս կողմից, սակայն, հայ գրականության կոթողները, որ խորհրդային շրջանում մուտք են գործել յուրաքանչյուր հայաստանցու տուն, վերածվել են տնային ՙՌոկոկոյի՚ պես մի բանի, որ ցուցադրվում է, սակայն երբեք չի օգտագործվում: և սա, ի դեպ, դժվար չէ նկատել մեր թերթերին, եթերին, առտնին խոսակցություններին հետևելիս, երբ բոլորովին լուրջ դեմքերով փորձում են պատասխանը գտնել այնպիսի հարցերի, որոնց պատասխանները վաղուց են տվել Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Լեոն: Յուրաքանչյուր հայ գիտի, իհարկե, որ Թումանյանն ու Չարենցը մեծ գրողներ են, բայց նրանց ճանաչում է միայն որպես «Գիքորի» և «Ես իմ անուշ Հայաստանի» հեղինակներ: և այս ֆոնին, եթե մեր իրականության մեջ Խորենացին, Նարեկացին, Չարենցը, Թումանյանն ու Հրանտ Մաթևոսյանն են չընթերցված հեղինակներ, էլ բողոքելու ի՞նչ ունեն Վանո Սիրադեղյանն ու Արմեն Շեկոյանը:

Եվ ուրեմն, պետք է արձանագրել, որ գրքի ու հայ ժողովրդի անհաշտությունը երկու երես ունի. մի դեպքում մեղավորը հայ հանրությունն է, որ այդպես էլ չի ձևավորվում որպես պահանջկոտ և դաժան ընթերցող, որը պիտի ոչնչացնի միջակությունը և պաշտպանի տաղանդը: Մյուս կողմից, սակայն, մեր հանրությունն ու ժողովուրդը մշտապես գտնվում է ՙմիջակ-անգրագետ մեծությունների՚ մի այնպիսի գրոհի ներքո, որ իսկապես նրա համար դժվար է պայքարել այդ էլիտար ամբոխի դեմ: Ժողովուրդն էլ գտել է այս իրավիճակի թերևս միակ հնարավոր լուծումը. ինչքան ուզում ես տպագրիր, խոսա, ճղվիր. միևնույն է, քեզ լսող չկա: և այս իմաստով իսկապես դժվար է ասել` զո՞հ է Պատրիկյանը, թե՞ ոճրագործ: Այս հարցին պատասխանելու համար հայ մարդը պետք է կարդացած լինի իր պահարանում խնամքով շարված Խորենացուն, Նարեկացուն, Թումանյանին, Չարենցին, որպեսզի Պատրիկյանի գիրքը գնելու ներքին պահանջ ունենա և այն կարդալուց հետո որոշի` ուր դնել նրա գիրքը` պահարանի մե՞ջ, թե՞ նետել աղբանոց: և զարհուրելի է, բայց գրքի նկատմամբ միջին վիճակագրական հայի պահանջարկը համեմատական է պահարանի չափերին. 1904թ. հայ ժողովուրդը պահարան չուներ, 1974-ին պահարանները լցված էին խորհրդային տարիներին տպագրված գրքերով, իսկ 2004-ին կա°մ պահարանը գրքերով հանդերձ վաճառված է, կա°մ էլ խորհրդային ժամանակների պես շարունակում է լիքը մնալ:

Եվ ուրեմն, հայ ժողովուրդը այդպես էլ չի իմանա` զո՞հ էր Պատրիկյանը, թե՞ ոճրագործ, նաև սեփական ընթերցանության մակարդակով չի իմանա, թե ինչու էր հանճար Նարեկացին կամ Չարենցը, ուստի չի ունենա նոր Նարեկացի և Չարենց, որովհետև նախ պետք է մարսել Աստծո տվածը և ապա նոր միայն նոր կերակուր ակնկալել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում