Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

«Ոտերս պաչի». համադասարանցուն ասված «անմեղ» խոսքը՝ 16-ամյա պատանու սպանության պատճառ Երևանի սրտում

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից:

Աղամալյանը մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դանակահարությամբ և երիտասարդի մահով ավարտված միջադեպին նախորդել են տղայական առճակատումների մի քանի դրվագներ:

2013 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ վերջին նստարանին նստած աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը բարձրացրել ու դրել է նախավերջին նստարանին նստած Էմանուել Թամամյանի նստարանին: Եվ ասել է՝ ոտերս պաչի: Էմանուելը վիրավորական արտահայտություն է արել: Հրել է Հովհաննեսի ձեռքը, և նրա ձեռքը դիպել է Հովհաննեսի դեմքին:

Դասամիջոցին հարևան դատարկ դասասենյակում Հովհաննեսն իր ընկերներ Հրաչի, Կարենի հետ ծեծել է Էմանուել Թամամյանին, թեթև վնաս պատճառել նրա առողջությանը՝ քթի ոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:

Թամամյանը գնացել է ճարտարագիտական համալսարան: Վարժարանի իր ընկերներին պատմել է, որ իրեն ծեծել են: Հավաքվել է տղաների մի խումբ:

Այնուհետև փողոցային պարզաբանումների մի քանի դրվագից հետո տղաների մի մեծ խումբ գոռում-գոչյուններով, ժամը 15-ի սահմաններում հարձակվել է Տերյան փողոցի բիստրոյի հովանոցի տակ հավաքված փոքր խմբի վրա:

Հայկ Աղամալյանը, ըստ վկաների, գոռացել է. «Էդ ո՞վ ա ծեծել մեր ախպորը». «մեր ախպերը» դրվագներից մեկում Թամամյանի ու նրա ընկերների կողմից ծեծված Կարեն Հարությունյանն էր:

Բիստրոյի մոտ ծեծկռտոց է սկսվել, բայց ամեն բան մի քանի րոպեում ավարտվել է:

Տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքին:

Դանակահարությունից հետո կռվի մասնակիցները փախել են:
Խուլիգանությանը մասնակից Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, հանցագործության գործիք դանակը գետնից վերցրել է, թղթով մաքրել դանակի վրայի արյան հետքերը և այն դեն նետելու համար տվել է մեքենայի մեջ նստած Կարեն Հարությունյանին՝ կատարելով նախապես չխոստացված պարտակում:

Անչափահաս ամբաստանյալը դատարանում հրաժարվել է իր նախաքննական խոստովանական ցուցմունքներից, ասել է, թե ինքը Տիգրան Հայրապետյանին չի դանակահարել, նրա մահվան համար մեղավոր չէ:

Ըստ Աղամալյանի՝ կռվի ժամանակ ինքն իր մոտ եղած դանակով հարվածել է կռվողներից մեկին: Սակայն դա Տիգրան Հայրապետյանը չի եղել:

Ընդհանուր իրավասության դատարանը ճարտարագիտական համալսարանի հենակետային դպրոցի 11-րդ դասարանի նախկին աշակերտ Հայկ Աղամալյանին մեղավոր է ճանաչել փողոցային կռվի ժամանակ Տերյան-Կորյուն խաչմերուկում խմբի կազմում կատարած խուլիգանության, խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար և վերջին հաշվով դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Սա առավելագույն պատիժն է, որին կարող է դատապարտվել ծանր հանցանք կատարած անչափահասը:

Ագրարային համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, կալանքի տակ չգտնվող Դավիթ Մանուկյանը մեղավոր է ճանաչվել խմբի կազմում կատարած խուլիգանության և հանցագործության գործիք դանակն ու արյան հետքերը պարտակելու համար: Նա վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և Դավիթ Մանուկյանն ազատվել է պատժի կրումից:

Դատավճռով մասնակիորեն բավարարվել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը: Անչափահաս Հայկ Աղամյալյանի ծնողներից հօգուտ սպանված Տիգրան Հայրապետյանի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 430 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Ամբաստանյալ Հայկ Աղամալյանի ծնողներից կբռնագանձվի նաև 173 հազար 874 դրամ՝ որպես դատական ծախսեր:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ խնդրելով բեկանել դատավճիռը, արդարացնել իրենց պաշտպանյալներին, կամ գործն ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Հայկ Աղամալյանի շահերի պաշտպանը, հիմնավորելով իր բերած բողոքը, պնդեց իր պաշտպանյալի դիրքորոշումը, թե Հայկը դեպքի ժամանակ դանակով հարվածել է, բայց ոչ՝ տուժող Տիգրանին:

Ըստ պաշտպանի՝ նախաքննության սկզբում Հայկը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ ենթադրելով, թե ինքը Տիգրանին է խփել, բայց երբ ծանոթացել է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, հասկացել է, որ տուժողին ինքը չի խփել, իր հարվածից չի մահացել Տիգրանը:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես էին եկել իրենց բողոքների հիմնավորումներով:

Բողոքների վերաբերյալ արտահայտվել էին նաև ամբաստանյալները, անչափահաս Հայկ Աղամալյանի մայրը՝ նրա օրինական ներկայացուցիչը: Բողոքների դեմ իր առարկությունն էր ներկայացրել մեղադրող դատախազը:

Վերջինս դատական այս նիստին արդեն չէր ներկայացել, դատարանին տեղեկացրել էր, որ իր դիրքորոշումը հայտնել է, խնդրել էր նիստն անցկացնել իր բացակայությամբ:

Պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքների դեմ առարկություններ ներկայացրին տուժողի իրավահաջորդը՝ սպանված Տիգրան Հայրապետյանի հայրը, և նրա ներկայացուցիչ, փաստաբան Բալոյանը:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ իր մեջ այս գործը երկու մասի է բաժանել՝ մինչև Սեյրան Գրիգորյանի ներգրավվելը՝ որպես Հայկ Աղամալյանի շահերի պաշտպան, և՝ դրանից հետո:

Նախաքննության սկզբում, երբ Հայկ Աղամալյանի շահերի պաշտպանը դեռ Սեյրան Գրիգորյանը չէր, որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Հայկը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նկարագրել է, թե ինչպես է դանակը գրպանից հանել ու հարվածել տուժողի կրծքավանդակին: Նա այդ պահը նկարագրել է այնպես, ինչպես գործով մյուս վկաները:

Երբ Հայկ Աղամալյանին են ներկայացրել տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, նա և նրա շահերի պաշտպանը որևէ հայտարարություն կամ միջնորդություն չեն արել, ստորագրել են, որ առարկություն չունեն:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ գործով կատարվել է քննչական փորձարարություն, որի արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա, թե Հայկը նկարագրել է՝ ինչպես էր բռնել դանակը:

Տուժողի իրավահաջորդն անարժանահավատ էր համարում պաշտպանական կողմի ասածը, թե Հայկը դանակը բռնելու ձևը, հարվածի ուղղությունը նկարագրել է քաղաքացիական հագուստով մի ոստիկանի: Ո՞ւմ է հայտնել, ինչպե՞ս՝ ըստ տուժողի իրավահաջորդի՝ դա անգամ քննության առարկա չի կարող լինել:

Տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ երբ որպես Հայկ Աղամալյանի շահերի պաշտպան է ներգրավվել Սեյրան Գրիգորյանը, մոտ 25 օր անց Հայկ Աղամալյանը ցուցմունք է տվել, թե ինքը չի դանակահարել Տիգրանին:

«Ճիշտ չեմ համարում, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո երկու ամիս լռել էր Աղամալյանը, և միայն Սեյրան Գրիգորյանի ներգրավվելուց հետո է հայտարարել, որ ինքը մեկ ուրիշին է խփել դանակով»:

Սպանվածի հոր կարծիքով՝ պաշտպան Սեյրան Գրիգորյանը «կամաց-կամաց ներմուծել է» դանակը բռնելու դիրքի հարցը, նման հարց ի սկզբանե չի տրվել: Սեյրան Գրիգորյանն ընդհանուր իրավասության դատարան մի դանակի լուսանկար էր բերել, ցույց տվել, ապա աստիճանաբար ներմուծել է ներկայումս վիճարկվող հարցը: Այն, որ հարվածի անկյունը 60-70 աստիճան է եղել՝ ո՞վ է չափել, ի՞նչ անկյան մասին է խոսքը՝ տարակուսեց տուժողի իրավահաջորդը:

«Պարզ է, որ շինծու վարկած է, պատասխանատվությունից խուսափելու փորձ»,- ասաց սպանված երիտասարդի հայրը:

Նրան զարմացրել են պաշտպանի հարցադրումները դատաբժշկական փորձագետին: Սպանողի ու սպանվողի ի՞նչ ուղղահայաց դիրքերի մասին է խոսքը, եթե Հայկ Աղամալյանն իր խոստովանական ցուցմունքում նկարագրել է, որ Տիգրանին է մոտեցել աջ կողմից ու հարվածել է դանակով:

Տուժողի իրավահաջորդը պաշտպանի կատարած մեջբերումները վկաների ցուցմունքներից «ծաղկաքաղ» անվանեց՝ ասելով, թե պաշտպանական կողմը վկաների ցուցմունքներից վերցրել ու ներկայացրել է այն, ինչ իրեն է ձեռնտու:

Մասնավորապես, վկա Ռոբերտ Խաչատրյանը հստակ ասել է՝ էն մարդը, որ դանակով է եղել, ակնոցով, էդ շորերով, նույն մարդն էր, որ գոռացել է. «Ո՞վ ա խփել իմ ընկերոջը»: Գործով ոչ ոք այդ բառերը չի գոռացել, բացի՝ Հայկ Աղամալյանից: Բոլոր վկաները, այդ թվում՝ Հայկի կողմնակիցները հայտնել են, որ այդ բառերը Հայկն է գոռացել՝ բիստրոյում գտնվող հակառակորդներին մոտենալով:

Այն, որ Աղամալյանը ճիշտ չի ասում, տուժողի իրավահաջորդը հիմնավորում էր նաև նրանով, որ ամբաստանյալը տարբեր բաներ է ասել. մեկ՝ որ դանակով խփել է հակառակորդի կրծքին, հետո՝ որ խփել է ուսին:

Տուժողի իրավահաջորդը նշեց, թե գործով ոչ մի տեղ նշված չէ, թե «սպիտակ մայկայով» տղան գրկել էր տուժողին, ինչից պաշտպանական կողմը ենթադրել է, թե երևի նա էլ մահացու հարված է հասցրել Տիգրանին:

«Եկեք փաստերը ուսումնասիրենք այնպիսին, ինչպիսին կան, ոչ թե ինչպիսին մենք ենք ցանկանում»,- ասաց սպանվածի հայրը:
Նա իր անհամաձայնությունը հայտնեց նաև պաշտպանական կողմի այն տեսակետին, թե Հայկի ու Դավիթի արարքներում խուլիգանության հանցակազմ չկա:

Մեջբերելով ամբաստանյալ Դավիթ Մանուկյանի ցուցմունքից հատվածներ՝ տուժողի իրավահաջորդը նշեց, որ հենց Հայկի ամենամոտ ընկերոջ ցուցմունքները Հայկի դեմ են, հաստատում են նրա մեղքը:

Օրվա առաջին կեսին Դավիթը Հայկի հետ պարզաբանման է գնացել Բանգլադեշ: Այնտեղ Հայկը ցույց է տվել մոտը եղած դանակը: Դանակը ցույց է տվել նաև երկրորդ պարզաբանման սկզբում՝ Մատենադարանի մոտ:

Դավիթը նրան ասել է՝ դեն նետի, դա պետք չի: Աղամալյանը չի պատասխանել: Հետո տղաներից մեկն ասել է, որ հակառակորդները բիստրոյի մոտ են: Եվ Հայկ Աղամալյանը հայտարարել է. «Դե ուրեմն գնացինք»:

«Ուրիշ բան պե՞տք է, որ համոզվենք՝ Հա՞յկն է էդ խումբը առաջնորդել, թե՞ չէ»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Դավիթ Մանուկյանի դրական բնութագրերը մարզական գծով՝ տուժողի իրավահաջորդը «ֆորմալ» անվանեց: Եթե Դավիթն այնքան բազմազբաղ էր, ինչպես ներկայացնում էր նրա շահերի պաշտպանը, ինչո՞ւ էր «զինվորագրվել» ինչ-որ մեկին, առավոտը մի ռազբորկայի է գնացել Բանգլադեշում, կեսօրին՝ մի ուրիշ ռազբորկայի՝ Մատենադարանի, հետո բիստրոյի մոտ, արյունոտ դանակ է պահել…

Տուժողի իրավահաջորդը խնդրեց մերժել պաշտպանների բերած վերաքննիչ բողոքները, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ամբողջությամբ թողնել ուժի մեջ անփոփոխ:
Հակիրճ ելույթ ունեցավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Բալոյանը: Նա հիմնականում դատարանի ուշադրությունը հրավիրեց վկա Մարտինի ցուցմունքների վրա, ով անմիջականորեն նկարագրել է դեպքը և ասել, որ Տիգրանին սպանել է Հայկ Աղամալյանը: Մարտինի ցուցմունքում նշված հանգամանքները, ըստ փաստաբանի, հաստատվել են մյուս վկաների ցուցմունքներում, չնայած դատարանում մյուս վկաները, որոնց մեջ հաստատ կային սպանության պահը տեսած
երիտասարդներ, քաջություն չունեցան ճիշտն ասելու:

Վկա Մարտինի ցուցմունքների վերաբերյալ պաշտպանական կողմն ասում է, թե Մարտինը Հայկին է մեղադրել՝ նրա հետ ավելի վաղ ունեցած թշնամական հարաբերությունների պատճառով: Սակայն, ըստ փաստաբանի, Մարտինը դեպքից անմիջապես հետո է Հայկին մեղադրել, հայհոյել է նրա հասցեին, ինչը հաստատել են նաև այլ վկաներ: Դժվար թե այդ խառը պահին Մարտինն արդեն որոշած լիներ վրեժխնդիր լինել Հայկից՝ նրան մեղադրելով չկատարած սպանության համար: Դեպքին ականատես Մարտինը Հայկին հստակ մեղադրել է սպանության համար և, ըստ փաստաբանի, դա արժանահավատ է:

Փաստաբանը նշեց, որ Հայկ Աղամալյանը նաև ՀՔԾ էր դիմել, թե իր նախաքննական խոստովանական ցուցմունքը կորզել են իրենից սպառնալիքներով ու ճնշումներով: Նյութեր են նախապատրաստվել, բայց գործի հարուցումը մերժվել է, Աղամալյանի հայտարարությունը չի հաստատվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նույնպես միջնորդեց մերժել պաշտպանների բերած վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Հայկ Աղամալյանի շահերի պաշտպան Սեյրան Գրիգորյանը հայտարարությունով ու միջնորդություններով հանդես կգա հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում