Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու թասիբ արթնացավ մեջս (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն  է «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը, ով Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013»-ին ներկայացնելու է Հայաստանը:

– Գոռ, «Եվրատեսիլ-2013ե-ին Դուք մենա՞կ, թե՞ «Դորիանս» ռոք խմբով եք ներկայացնելու Հայաստանը:

– Օրեր առաջին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից առաջարկ ստացա մասնակցելու «Եվրատեսիլին»: Առաջարկն անակնկալ էր, և ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ, կարծես թասիբ արթնացավ մեջս` «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնելու: Առաջարկը եղավ Գոռ Սուջյանին, բայց ես կմասնակցեմ «Դորիանսի» հետ, մարտի 2-ին այդ մասին ավելի հստակ կհայտարարվի:

– Նախորդ տարի հեռուստաեթերներից մեկի ժամանակ ասում էիք, որ կոնկրետ ցանկություն ունեք Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու, քանի որ դա թասիբի հարց է: Ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա ընթացքում:

– Բաքվի «Եվրատեսիլին» ցանկությունը մեծ էր մեր կողմից, մենք էինք առաջարկը արել, այսինքն՝ մենք մեր կողմից  պատրաստակամություն ցուցաբերեցինք, տեսահոլովակ նկարեցինք և հստակ «մեսիջե ունեինք, որ ամբողջ աշխարհին էինք ուզում փոխանցել, և ըստ իս՝ դա ավելի ուժեղ կստացվեր հենց Ադրբեջանի դեպքում: Իրոք, շատ մեծ էր ցանկությունը մասնակցելու, սակայն եթե որոշվեց, որ չպետք է մասնացել, դա քաղաքականություն է, մեր գործը չէ: Այս անգամ ցանկությունն իրենց կողմից եղավ և, բնականաբար, իմ կողմից էլ կա ցանկություն:

– «Եվրատեսիլի» դեպքում քաղաքականությունը միշտ դերակատարություն է ունենում: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնակցությունը:

– Ինքս ազատ մտածող մարդ եմ, աշխատում եմ քաղաքականության մեջ չխառնվել, որովհետև ինձ կսահմանափակեմ դրանով: Ես արվեստում եմ, իսկ արվեստում չկան այդ սահմանները, ես ուզում եմ այդ սահմաններից դուրս մտածել և ապրել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությունը մաս է կազմում, թե ոչ, դա ավելի մենեջմենթի խնդիրն է: Արտիստը պետք է մտածի միայն իր   ստեղծագործության մասին, և ըստ իս՝ պետք է բնությունից չհեռանա, չկտրվի, արտիստը չպետք է մտածի բիզնեսի մասին, երբ մտածես բիզնեսի մասին, երաժշտությունն էլ կդառնա բիզնես և կկորցնի իր անկեղծությունը:

– Այսինքն՝ չկա՞  առաջին տեղեր գրավելու ցանկություն:

– Բնականաբար, ցանկություն կա, իհարկե կցանկանայինք առաջին տեղն էլ գրավել,  բայց միաժամանակ չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, որ մենք գնում ենք հաղթելու: Մենք գնում ենք մասնակցելու ու փորձելու ենք  մեր երկիրը պատվով ներկայացնել և անկեղծությունը պահպանել: Ինձ թվում է՝ եվրոպացիներին հետաքրքիր է անկեղծ երաժշտությունը, որովհետև հիմա ամեն ինչ շոուի է  վերածվել,  ինձ համար հաղթանակը մարդկանց սրտերում տեղ գտնելն է:

– Գոռ, Ձեր երգարվեստը  առանձնանում է «Եվրատեսիլում» հնչող պոպսայից, որքանո՞վ եք կարողանալու  հենց ռոք ժանրում մնալ:

– «Եվրատեսիլը» չունի կոնկրետ ձևաչափ, որովհետև ընթացքում եղան ռեֆորմատորներ, նույն Ֆինլանդիան ծանր ռոք ներկայացրեց, նաև Սերբիան, որի երգը մինչը հիմա լսելիս փշաքաղվում եմ:

– Ի՞նչն է, ըստ Ձեզ, այս տարիներին եղել «Եվրատեսիլումե մեր երկրի ձախողումների պատճառը:

– Բարդ հարց է, որովհետև հստակ չես կարող երբեք ասել՝ որն է ձախողման պատճառը, ես չեմ համարում ձախողում երրորդ տեղը զբաղեցնելը, օրինակ՝ Սիրուշոյի երգը Եվրոպայում մարդիկ լսում են: Բրյուսելում եղել եմ անհայտ դիսկո-ակումբում, որտեղ հնչեց Սիրուշոյի երգը, և այնտեղ որևէ հայ չկար: Այսինքն՝ սա ավելի մեծ հաղթանակ է:

– Ռոքը հիմնականում  բողոքի արտահայտման ձև է. որքանո՞վ եք կարողանում տեղ հասցնել հասարակությանը ասելիքը:

– Այսօր քաղաքակրթությունը հիմնվել է բիզնեսի վրա. ընդհանրապես նորագույն տեխնիկա, մեքենաներն են զարգացնում, բայց իմ կարծիքով՝ սրան զուգահեռ մարդիկ դեգրադացիա են ապրում: Դրա համար ես չեմ ուզում խառնվել բիզնեսի մեջ, ես փորձում եմ երաժշտության միջոցով մարդկանց մեջ արթնացնել այն երեխայական հատկությունները, որը շատ կարևոր է, ամենամաքուրը երեխան է… մարդը երբեք չպետք է կտրվի բնությունից:

– Սերժ Թանկյանը, օրինակ, ակտիվորեն պայքարում է Թեղուտի հանքի շահագործման դեմ, ծառահատումների դեմ, կարևորում և խոսում է բնության անհրաժեշտությունից,  «Դորիանսը» որքանո՞վ է այս նախաձեռնություններին մաս կազմում:

– Մենք դեռ որևէ ակցիայի չենք միացել, բայց, բնականաբար, եթե կարող ենք ինչ-որ  բանով քաջալերել, քաջալերելու ենք: Մենք ինքներս մեր կողմից քարոզում ենք, որ մարդիկ բնությունը պահպանեն, քանի որ այսօր բնությունն ամենաթանկ բանն է, այսօր ջերմոցում աճեցրած պոմիդորի համն արհեստական է, մարդիկ էլ կարծես ջերմոցում աճեցրած լինեն և մի տեսակ համ է գալիս, բնությունից կտրվել են, «բիզնեսացել» է ամեն ինչ, և մարդը, և ուտելիքը: Ես կոչ եմ անում բնությունը պահպանել և անկախ ապրել ազատ մտածելով:

– Այս պահին Մաշտոցի պուրակի հարևանությամբ ենք գտնվում, պայքարի օրերին Ձեզ չտեսանք, ինչո՞ւ:

– Մենք, ցավոք սրտի, չկարողացանք մասնակցել խիստ գրաֆիկի պատճառով, ես այստեղ չէի, բայց ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց համառությամբ այս  նպատակը կյանքի կոչեցին, ուժով ու եռանդով: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ այդքան մարդ կա պայքարող, դրանից ուժեղանում ես…

– Հասարակությունը դեգրադացվա՞ծ է:

– Ես չեմ առանձնացնում ինձ աշխարհից, ես փորձում եմ համակարգից դուրս մտածել մի քիչ, ամբողջ աշխարհը գտնվում է հիպնոսի տակ, ինչը հանգեցնում է դեգրադացիայի: Արժեքային փոփոխություններ են տեղի ունենում, այն մարդը, ով կյանքում արժեքներ չունի, մարդ համարվելու այնքան էլ իրավունք չունի:

– Ինչո՞ւ փողը, բիզնեսը, մեքենան կուլտ դարձան շատերի համար:

– Մեր երկրում մի հիվանդություն կա. ինքնահաստատման կարիք ունեն շատ-շատերը, բայց ինքնահաստատվում են ոչ թե իրենք իրենց հաշվին, այլ դիմացինի հաշին: Մարդը պետք է միշտ ինքն իրեն քննի, իր ներքին ձայնն անպայման լսի, փորձի  ինքնահաստատվի ինքն իր հաշվին, ոչ թե ուրիշի: Տխուր է, երբ ավտոմեքենան մարդու համար համարվում է արժեք,  երբ այն ընդամենը փոխադրամիջոց է: Բայց մենք ունենք պլյուսներ և մինուսներ, և ես հստակ տեսնում եմ այդ պլյուսները, հարցեր կան, որոնց շուրջ կարողանում ենք միավորվել:

– Օրինակ` ո՞ր խնդրի շուրջ կարող ենք միավորվել:

– Աստված չանի,  որ պատերազմ լինի, այդ դեպքում կմիավորվենք:

– Կարծում եք` կա՞ այդ ոգին:

– Հիմա մի քիչ պակասել է, բայց չեմ բացառում, որ կվերականգնվի, եթե լինի

նման հարց, բայց Աստված հեռու պահի, ես խաղաղության կողմնակից եմ, թող ամբողջ աշխարհում լինի խաղաղություն: Նայում եմ՝ ամբողջ Սիրիայում ինչ է կատարվում, ինչ դաժանություն,  ասում եմ հիպնոսվել են մարդիկ, այդ հիպնոսը բերել է անտարբերության, ինչը շատ վատ է:

– Գոռ, իսկ խումբը երբևէ մտածե՞լ է ավելի մեծ բեմեր նվաճել, դիմել արտագաղթի, ինչպես շատերն են դիմել:

– Բնականաբար, կլինեն շրջագայություններ, մենք պետք է շրջագայենք, բայց ասել, որ  կգնանք, և Ամերիկան կդառնա մեզ համար հայրենիք, բացառված է, նման բան չի կարող լինել: Իմ հայրենիքը մնում է Հայաստանը, ես սիրում եմ Հայաստանը, պարզապես երբ արվեստի մարդը մնում է մի տեղում, արյան նման լերդանում է, լճանում, պետք է արյան շրջանառություն կատարվի: Մենք էլ, քանի որ չորս կողմից փակ ենք, լերդացումը ավելի արագ է տեղի ունենում, և արյան շրջանառությունն ապահովելու համար պետք է անպայման շրջագայել: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում