Friday, 10 07 2026
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Արարատ Զուրաբյան՝ «Սա Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնական քաղաքական դավանափոխությունն է». մամուլ

Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերակազմավորելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարության վերաբերյալ «168 ժամը» մեկնաբանություն է խնդրել 2002-2010 թթ. ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանից: Այն ներկայացվում է ստորև:

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայ ազգային կոնգրեսում, օրինաչափ է: Գոնե ես բազմիցս հայտնել եմ իմ մտահոգությունն առ այն, որ իրարամերժ գաղափարախոսություններ դավանող ուժերի մեխանիկական միավորումը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, քաղաքական ապագա ունենալ չէր կարող, և համաժողովրդական հուժկու ալիքի արդյունքում ծնված շարժումը հանգեցնելու էր անփառունակ վախճանի: Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը: Համակարգ, որի չգոյության շնորհիվ՝ այսօր բոլորիս աչքի առաջ վերարտադրվում է ապօրինի, ոչ լեգիտիմ, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, ոչ օրինակարգ ռեժիմը: Այս գործընթացն, ինչպես նշեցի, օրինաչափ էր: Օրինաչափ էր, որովհետև հիմնված է անձի պաշտամունքի, տեսակետների ազատ արտահայտման և ժողովրդավարական այլ ինստիտուտների բացառման սկզբունքի վրա:

Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով՝ նշեմ, որ այս ամենի մասին բարձրաձայնել եմ դեռևս այն ժամանակ, երբ ղեկավարում էի Հայոց Համազգային շարժում կուսակցությունը: Ցավով ուզում եմ նշել նաև, որ այդ ժամանակահատվածում ընդդիմադիր գործընկերներիցս որևէ մեկը չի կիսել իմ մտահոգությունները: Ցավալի, բայց միևնույն ժամանակ՝ կանխատեսելի էր, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությանն առաջին արձագանքողներից և ողջունողներից մեկը պետք է լիներ ՀՀՇ վարչության ներկայիս ղեկավարը: Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը գնահատում եմ՝ որպես նրա վերջնական՝ քաղաքական դավանափոխություն: Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժի կազմաքանդումը, գաղափարախոսությունից հրաժարումը և այլ գաղափարախոսության որդեգրումը ոտնձգություն է՝ ուղղված 1988 թվականից ի վեր հավատամք դարձած արժեքների ու գաղափարների դեմ: Իրականում սա առաջին նման ոտնձգությունը չէր: Առաջինը՝ 95-96-ն էր, երկրորդը՝ 1998-ի հրաժարականը, երրորդը՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչը, չորրորդը՝ Մարտի 1-ին և դրանից հետո իրական քաղաքական պայքարից հրաժարումը, հինգերորդը: Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, հաջորդը՝ անփառունակ երկխոսություններն ու քաղաքագիտական վերլուծությունները…

Այս և բազմաթիվ այլ քայլերի տրամաբանական հետևանքը լինելու էր Հայոց Համազգային Շարժման ոչնչացումը: Բարեբախտաբար, ի հեճուկս ՀՀՇ-ի դեմ հարատև պայքարին լծված բացահայտ և ծպտյալ «սոցիալ-ազատականների»՝ Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց ստվար զանգված, որոնց համար միակ ընդունելի գաղափարախոսությունն ազատական գաղափարախոսությունն է: Եվ ես պարտավորվում եմ իմ համախոհների հետ միասին՝ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո հիմնադրել նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն: Կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում