Thursday, 06 06 2024
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան

Քաղաքական ավանդույթների պատմությունից

Շարունակելով ներկայացնել ազգային քաղաքական ավանդույթների վերաբերյալ մեր ակնարկը` այս անգամ հարկ ենք համարում անդրադառնալ փառահեղ մեկ այլ տոհմի` Մամիկոնյանների քաղաքական ավանդույթներին:

Վերջիններս, գումարվելով Բագրատունիների և Արծրունիների թողած քաղաքական ավանդույթներին, մեզ են ցուցանում ներկա քաղաքական կյանքում Հայ ազգային կոնգրեսի «դավանած» քաղաքական մշակույթի առավելությունը ղարաբաղյան կլանի «ամայացնող» ալբանական բարքերի նկատմամբ:

Մամիկոնյաններ

Հայոց միջնադարյան քաղաքական ավանդույթը Մամիկոնյանների ծագումը տալիս էր Ճենաստանից (Չինաստան)` Հայաստան գալը վերագրելով Ք.հ. 3-րդ դարում: Պատմագիտության մեջ առավել ընդունված է, որ Մամիկոնյանների ծագման ավանդույթում Ճենաստան տեղորոշման տակ թաքնված է պատմական Ճանիք երկրամասը, որը գտնվում էր Տրապիզոնից Բաթում ընկած հատվածում:
Աղբյուրներում Մամիկոնյանների վաղ գործունեության վերաբերյալ տվյալներ փաստացի վկայված են միայն Արշակունիների թագավորության մինչքրիստոնեական շրջանից: Ամենայն հավանականությամբ հայոց գահին պարթև Արշակունիների հաստատումից հետո (Ք.հ. 1-ին դար), երբ երկրում ձեռնարկվեցին պետական վերափոխումներ, Տրդատ Ա-ն հայոց ռազմուժի գլուխ է կանգնեցրել Արշակունիներին հավատարիմ հայտնի մի զորավարի (պատմությանը հայտնի են Մամիկոնյանների տոհմական Վասակ անունով պարթև մի քանի զորավարներ), որը նախահայր է դարձել Մամիկոնյանների համար:
Ք.հ. 3-րդ դարում Իրանում Սասանյանների իշխանության գալուց հետո, երբ սրվեցին հարաբերությունները հայոց Արշակունիների ու պարսից Սասանյանների միջև, Մամիկոնյանները, որպես երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարներ` սպարապետներ, անմնացորդ նվիրվեցին Հայաստանի պաշտպանության գործին: Մինչև 428թ. Արշակունյաց թագավորության բարձումը, նրանք արտաքին քաղաքական կյանքում հանդես էին գալիս որպես Արշակունիների գահի հավատարիմ պաշտպաններ, իսկ ներքին քաղաքական կյանքում նախարարական տոհմերի և արքայատան միջև պարբերաբար սրվող հարաբերություններում` հավասարակշռության պահպանման երաշխավորներ:
4-րդ դարում Մամիկոնյան բոլոր սպարապետները` Արտավազդը, Վաչեն, Վասակը, Մուշեղը, Մանվելը, քաջարի, անձնվեր, պատվախնդիր գործիչներ էին: Մի կողմից` նրանք, արհամարհելով Արշակունիներից սպասվելիք պատիժները, ստանձնում էին արքունի հալածանքներից առանձին նախարարական տոհմերի (Գնունի, Ռշտունի ևն) պաշտպանության գործը: Իսկ մյուս կողմից` հենց Արշակունիներին ու նրանց գահը պաշտպանելով, իրենց կյանքը չէին խնայում պարսից ռազմաքաղաքական միջամտությունների ժամանակ: Մամիկոնյանների խիզախության ու անձնազոհության մի օրինակ է սպարապետ Վասակի և պարսից Շապուհ արքայի միջև տեղի ունեցած երկխոսության ներկայացումը:
Վասակը, որ երկար տարիներ մեծ անախորժություններ էր պատճառել պարսիկներին, վերջապես խաբեության արդյունքում գերի է ընկնում Շապուհի ձեռքը: Շապուհը դիմում է հայոց սպարապետին. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր,…հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Քաջարի զորավարը պատասխանում է. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ` աղվե՞ս: Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս` մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Գոռոզ արքան զարմացած, բացատրություն է խնդրում: Հայոց սպարապետը, մինչ պատվով իր մահը ընդունելը, աներկյուղ մեկնում է, որ երկու լեռները Պարսկաստանն ու Հռոմն էին, որոնց բախտը իրենից էր կախված:
Մամիկոնյանները 4-րդ դարում սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ: Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում այդ երկու տոհմերը մշտապես գործակցում էին և սովորաբար ցուցաբերում հռոմեական (բյուզանդական) կողմնորոշում: 5-րդ դարի առաջին կեսին` կաթողիկոս Սահակ Պարթևի մահից հետո, Լուսավորչի տան կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը, քանզի սպարապետ Համազասպը (Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի հայրը) ամուսնացել էր կաթողիկոսական տան միակ ժառանգ Սահականույշի հետ: Այդ տարածքային ձեռքբերումների արդյունքում Մամիկոնյանները կարողացան մոտ երկու դար առաջ անցնել մրցակից մյուս նախարարական տոհմերից:
Արշակունյաց թագավորության անկումից հետո, Մամիկոնյանները լծվեցին ազատագրական պայքարի գործին: 5-րդ դարի կեսերին, Պարսից տերության դեմ պայքարում, սպարապետ Վարդան Մամիկոնյանը սխրանքներ գործեց: Իսկ դարավերջին Վահան Մամիկոնյանը, քաջությունից բացի, ցուցաբերեց նաև քաղաքական լայնախոհություն:
6-8-րդ դարերում Մամիկոնյանները շարունակեցին իրենց տոհմի զինվորական փառապանծ ավանդույթները` հայ ժողովրդի կյանքում թողնելով ազատագրական պայքարի նվիրյալ բազմաթիվ զորավարների անուններ: Բոլոր այդ գործիչները Սասանյան, Բյուզանդական, Արաբական տերությունների դեմ ծավալած ռազմական գործողություններում առանձնացան անվեհեր, սկզբունքային, անձնազոհ հայրենասերի և ռազմարվեստի հմուտ գիտակի հատկանիշներով: Հենց նշված հատկանիշներն էլ պատճառ հանդիսացան, որ Բյուզանդական կայսրությունը Մամիկոնյաններին հետզհետե սկսի ներգրավել կայսերական ծառայության ոլորտ` Բյուզանդիայում նրանց հատկացնելով պատիվներ ու կալվածքներ: Կայսրության նման գործունեության հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ Մամիկոնյան իշխանները քրիստոնեական հավատի հանդեպ մեծ սեր էին տածում, որը բացառում էր նրանց կայուն գործակցությունը պարսիկների ու արաբների հետ:
Արաբական խալիֆայության դեմ 774-775թթ. ապստամբության անհաջող ավարտից հետո Մամիկոնյանների դիրքերը Հայաստանում շատ թուլացան: Եթե ապստամբության պարագլուխներից Արտավազդ Մամիկոնյանը, անցնելով կայսերական ծառայության, նշանակվեց բանակաթեմի ղեկավար, ապա մյուս հայտնի Մամիկոնյաններն այդ և հաջորդող տարիներին զոհ գնացին արաբների հակաապստամբական և իսլամ ընդունած Մերուժան Արծրունու դավադիր ձեռնարկումներին: Այդուհետ Մամիկոնյանները Հայաստանում կորցրեցին իրենց նշանակալից քաղաքական դիրքերը, սակայն շարունակեցին հանդես գալ որպես նվիրյալ պետական գործիչներ:
9-րդ դարում Մամիկոնյաններից հայտնի էին Քուրդիկ իշխանը և նրա որդի Գրիգորը, իսկ 11-րդ դարում Թոռնիկ Մամիկոնյանը: Վերջինիս ժառանգները, որոնք կրեցին արդեն Թոռնիկյաններ տոհմանունը, Սասունում իրենց իշխանությունը պահպանեցին մինչև 12-րդ դարի վերջը` քաջության նորանոր օրինակներ պարգևելով Մամիկոնյանների պատմությանը:
Մամիկոնյանների մեկ այլ ճյուղ 11-13-րդ դարերում իր իշխանությունն էր հաստատել Լոռվա շրջանում (Դսեղում և շրջակա գյուղերում): Այս ճյուղի հիմնադիրը Համազասպ Մամիկոնյանն էր (11-րդ դարի վերջ), ով սերում էր Տայքի Մամիկոնյաններից: Վերջինիս ժառանգները, մասնակցելով Իվանե և Զաքարե եղբայրների ազատագրական պատերազմներին, խոշոր դեր խաղացին Զաքարյանների իշխանությունում: 13-րդ դարում հայտնի պետական գործիչներից էին մանդատուրթուխուցես Համազասպը, Մարծպանը, իսկ եկեղեցական գործիչներից` Հաղպատի առաջնորդ Համազասպը և Հովհանավանքի առաջնորդ Համազասպը:
13-րդ դարի կեսերին Համազասպյան-Մամիկոնյանների մի ճյուղը հաստատվեց Ուրծ (Ուրծաձոր) գավառում (Վեդի գետի վերին հոսանք): Գրիգորի և նրա որդի Մամիկոնի իշխանության տարիներին նրանց տերույթները բավական ընդարձակվեցին: Այդուհետ Մամիկոնյանների քաղաքական ավանդույթները կարևոր օրինակ էին ծառայելու այս գավառի բնակչության շրջանում և սերնդեսերունդ փոխանցվելով, հասնելու էին մինչև մեր օրեր:
Կարելի է արձանագրել, որ Արարատի շրջանում (պատմական Ուրծաձոր գավառ) ծնված Սարգսյան եղբայրների ոգեկան կորովն ու կամային վարքը հենվում («ծագում») են հարյուրամյակներ կիրառություն գտած և վերևում ներկայացված Մամիկոնյանների քաղաքական ավանդույթների վրա (ավանդույթներից): Ըստ այդմ նշմարելի է նաև, որ Վազգեն և Արամ Սարգսյաններն իրենց կերպարների ձևավորման գործում ենթագիտակցորեն առաջնորդվել (առաջնորդվում) են Մամիկոնյան իշխանների կիրառած կայուն վարքակարգով, որտեղ առաջնային հատկանիշներ են խենթական հայրենասիրությունը, սխրագործ անձնազոհությունը և ասպետական վեհանձնությունը:
5-րդ դարում հերթական պատերազմական վայրիվերումների շրջանում Վարդան Մամիկոնյանը արտասանեց հետևյալ խոսքերը. «Սրի երկյուղը անծանոթ է մեր տոհմին, և մեզնից ոչ մեկը և ոչ մի ժամանակ մի կողմ չի քաշվել սրի ահից: Եվ թե ինչպես ավելի բարի ընկերի մասին ենք հոգացել, քան մեր անձի, բոլորին հայտնի է»:
Ավարայրի հերոս իշխանի այս կարճ խոսքերում համառոտ ներկայացված է Մամիկոնյանների նախարարական տոհմի հոգեբանական նկարագիրը (որով և` գլխավոր քաղաքական գիծը): Վազգեն Սարգսյանի` որպես աներկյուղ նվիրյալ գործչի օրինակով, ում ժողովուրդը պատվեց «սպարապետ» կոչումով, տվյալ քաղաքական գիծը ներկայանում էր նաև մեր նորագույն պատմության շրջանում:
Հայաստանյան ներկա քաղաքական մշակույթում ևս` ի դեմս Արամ Սարգսյանի, դժվար չէ նկատել մի գործչի, ով շարունակում է Մամիկոնյանների անձնազոհության, անձնվերության, պատվախնդրության վրա հիմնվող քաղաքական ավանդույթները:
Հ. Գ. Խիստ քննադատներիս կխնդրեմ հոդվածաշարում քննարկված տոհմերի ու գործիչների միայն ներկայացված բնորոշիչներով (դրական կամ բացասական) չբնութագրել այդ տոհմերը, ինչպես նաև այսօրվա մեր քաղաքական գործիչներին: Ինչպես նաև այդ գործիչների ներկայիս դրական կամ բացասական բնորոշիչներով չբնութագրել հնադարի ու միջնադարի նախարարական տոհմերը: Նախարարական տոհմերի առանձին ներկայացուցիչներ անցյալում, դրական գործերից զատ, անբարոյականություններ ևս գործել են, ինչպես և շատ սրիկաներ նշանակալից հետք են թողել նաև իրենց առանձին լավ գործերով: Անցյալի վերաբերյալ ասվածը վերաբերում է նաև ներկային:
Սույն հոդվածաշարի հիմնական նպատակը ազգային քաղաքական ավանդույթների ներկայացմամբ ղարաբաղյան կլանի և ՀԱԿ գլխավոր քաղաքական գործիչների քաղաքական մշակույթների տարբերությունների վերհանումն է եղել: Թե որքան է հաջողել տողերիս հեղինակը` թող դատի ընթերցողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում