Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Աբրահամն իր «սեփական» կնոջը ծեծել է աթոռով, «ժնջիլով» ու բռնի սեքսով զբաղվել

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Աբրահամ Խլոյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Ընտանեկան բռնության վերաբերյալ այս գործը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ քննվել է դռնփակ պայմաններում:

Աբրահամ Խլոյանը մեղադրվում է իր կնոջ նկատմամբ ոչ միայն ֆիզիկական, այլև սեռական բռնություն գործադրելու համար:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժող կինը հայտնել է, որ Աբրահամի հետ ամուսնացել է 2006 թվականին: 2007 թվականին ծնվել է իրենց դուստրը:

Ըստ տուժողի՝ ամուսնությունից մի քանի ամիս անց արդեն ամուսինը հաճախակի ծեծի է ենթարկել իրեն:

Կինը շեշտել է, որ ամուսինը «անհիմն պատճառով» է ծեծել՝ արդեն իսկ ընդգծելով զոհի վերաբերմունքն ընտանեկան բռնակալի նկատմամբ, ասես՝ «հիմնավոր» պատճառներով կարելի կլիներ, որ ինքն ամուսնու կողմից պարբերաբար ծեծվեր:

Կինն ասել է՝ քանի որ ամուսնու կողմից ծեծվելով՝ լուրջ վնասվածքներ չի ստացել, դրա համար էլ լռել է, իրավապահներին ու բժիշկներին չի դիմել, հանդուրժել է ամուսնու արարքները՝ մտածելով, թե երեխայի տեր են:

2012 թվականի փետրվարի 11-ին, գիշերվա ժամը 1-ին Աբրահամը տուն է մտել, տեսել, որ կինը հիվանդ պառկած է: Տան տերը զայրացել է, թե՝ իմ եղբոր հարսանիքն է, իսկ դու հիվանդացել ու պառկել ե՞ս:

Աբրահամը միայն նախատելով չի սահմանափակվել: Ըստ կնոջ՝ ամուսինը վերմակը դեն է նետել, վերցրել փոշեծծչի խողովակը և մի քանի անգամ հարվածել իր սրունքներին:

2012 թվականի փետրվարի 21-ի առավոտյան Աբրահամը դստերը ոտքով տարել է իր հայրական տուն: Ճանապարհին մեքենայով հանդիպել է կնոջ հայրը՝ երեխայի պապիկը, ով դիտողություն է արել փեսային, որ հիվանդությունից նոր ապաքինվող երեխային ձմռան սառնամանիքին դուրս է բերել տնից:

Պապն առաջարկել է, որ փեսան երեխայի հետ նստի իր մեքենան:

Աբրահամը ներքուստ զայրացել, բայց ոչինչ չի ասել, նստել է աներոջ մեքենան ու հասել իր հայրական տուն: Բայց երեկոյան իր տանը նա ամբողջ օրվա զայրույթը թափել է կնոջ վրա՝ ասելով, թե նրա հայրը ի՞նչ իրավունք ունի խառնվելու իր ընտանիքի գործերին:

Աբրահամը միայն բառացի զայրույթով չի սահմանափակվել, այլ, ըստ դատավճռի, ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Կինն իրեն վատ է զգացել, գնացել է խոհանոց, այնտեղից արտասվելով զանգահարել է հորը: Վերջինս, հասկանալով, որ փեսան ծեծել է իր դստերը, կնոջ հետ եկել է նրանց տուն:

Աբրահամին այդ այցելությունը բոլորովին դուր չի եկել: Դա ևս մեկ միջամտություն համարելով իր ընտանիքի գործերին՝ նա ծնողների ներկայությամբ կնոջը հրել, հատակին է գցել, վիճաբանել աներոջ հետ:

Կինը, միգուցե ծնողների ներկայությունից համարձակություն ստացած, միգուցե վախենալով, թե ամուսինն իր հորն էլ կծեծի, վերցրել է խոհանոցային երկու դանակները, պահել ամուսնուց մոտ 30 սմ հեռավորության վրա ու պահանջել, որ նա չմոտենա:

Ծնողները զայրացել են իրենց աղջկա հանդգնության վրա: Կինը դանակները սուսուփուս դարակն է դրել:

Իսկ Աբրահամը կնոջն ու նրա ծնողներին կոպիտ խոսքերով վռնդել է տնից՝ ասելով. «Տունս սարքել եք դվոր»:

Փետրվարի 21-ից 26-ը կինը մնացել է ծնողների տանը, առանց երեխայի: Փետրվարի 26-ին, ժամը 21-ին նրա հորեղբայրը, որպես մեծ, նրան տարել է ամուսնու տուն, հորդորել, որ խաղաղվեն ու համերաշխ ապրեն, խորհուրդներ է տվել, որ ընտանիքը չքայքայվի:

Հորեղբոր հեռանալուց հետո, երբ Աբրահամն ու կինը տանը մնացել են մենակ, ըստ դատավճռի, ամուսինը ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջը, հետո խփել է աթոռով, հետո՝ շղթայով՝ «ժնջիլով»: Ապա հանձնարարել է, որ ծեծված կինը զբաղվի տնային գործերով: Ու կինը… անցել է գործի՝ միգուցե հանուն երեխայի հանդուրժելով վերոնկարագրյալ դաժան ծեծը:

Աբրահամը, ըստ դատավճռի, վիրավորված լինելով, որ կինն իր վրա դանակ էր «քաշել», որոշել էր վերջնականապես բաժանվել նրանից, բայց բաժանվելուց առաջ նպատակադրվել էր վերջնականապես նաև ստորացնել նրան՝ իր երեխայի մորը:

Որոշ ժամանակ քնել է, ժամը 3-ի սահմաններում արթնացել ու տեսել, որ կինը հնազանդ արդուկ է անում: Պահանջել է, որ նա մտնի ննջարան: Ապա պարտադրել է, որ կինը մերկանա: Մոտ 10 րոպե մերկ կնոջը կանգնած պահել է անկողնու մոտ, թույլ չի տվել, որ պառկի: Իսկ հետո, տեսնելով, որ նա ցրտից դողում է, թույլատրել է անկողին մտնել, սակայն անկողնում, շարունակելով բռնանալ, կնոջը պարտադրել է սեքսուալ գործողություններ կատարել՝ ասելով. «Եթե ձևեր թափես՝ կսատկացնեմ»:

Ըստ կնոջ՝ ամուսինն իր հետ վարվել է՝ ինչպես փողոցային կնոջ հետ կվարվեր: Բայց ո՞ւմ էր նա ավելի շատ անպատիվ արել իր արարքով…

Դատավճռում նշված է, որ այդ բռնությունից հետո անգամ կինը փորձել է նույն անկողնում քնել, բայց Աբրահամը թույլ չի տվել, նրան ուղարկել է հյուրասենյակ:

Որպես տեր ու որոշող, կնոջ պատվի ու արժանապատվության տնօրինող՝ Աբրահամը կարգել էր իրեն՝ տան տղամարդուն, ընտանիքի գլխավորին: Այդ օրը նա այդպես էր կամեցել: Սա այն դեպքն է, երբ կինը ոչ թե պարզապես Աբրահամի կինն էր, այլ՝ Աբրահամի սեփական կինը:

Հաջորդ առավոտյան կինն աշխատանքի է ներկայացել, իսկ աշխատանքից հետո կրկին գլուխը կախ ամուսնու տուն է գնացել՝ հույս ունենալով, որ Աբրահամը երեխային տուն բերած կլինի:
Բայց Աբրահամը տան դուռը փակել էր կնոջ առաջ: Նախկին այդ «սեփականության» հետ, ըստ երևույթին, նա այլևս չէր ցանկացել գործ ունենալ: Ինչ անելու էր՝ արել էր:

Կինը գնացել է ծնողների տուն, մորը պատմել կատարվածը, և մայր ու աղջիկ վերջապես հանդգնել են գնալ ոստիկանություն՝ ընտանեկան բռնությունների մասին հայտարարություն տալու:

Երեկոյան կինը վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Մինչև մարտի 2-ը նա պառկել է հիվանդանոցում:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջը պատճառվել են թեթև մարմնական վնասվածքներ՝ առողջության կարճատև քայքայումով:

Կինը դատարանում ասել է, թե ամուսինը նման ձևով է վարվել՝ իրեն ստորացնելու, նսեմացնելու համար:

Ամուսինը նսեմացրել ու ստորացրել է իր կողակցին, իր երեխայի մորը, պարզապես մարդ արարածին, որը նույնպիսի իրավունքներ ունի արժանապատիվ ու առողջ կյանքի, ինչպես որ բռնությունների սիրահարը:

Կնոջը նսեմացնելով ինքնահաստատվող տղամարդիկ իրենց աչքին ինչքանով են բարձրանում՝ իրենք կիմանան, բայց դա իրականում ոչ թե ինքնահաստատում, այլ ինքնաոչնչացում է՝ բանական մարդու պարագայում:

Աբրահամ Խլոյանը մեղսագրված արարքներով իրեն մեղավոր չի ճանաչել, ընդունել է, որ ձեռքով հարվածել է կնոջը, միայն այդքանը, մնացածը կինն արել է… «սեփական կամքով»:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 9-ի դատավճռով Աբրահամ Խլոյանին մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու և սեռական բռնության ենթարկելու համար ու դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Խլոյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով վերաորակել Աբրահամ Խլոյանին առաջադրված մեղադրանքները և կնոջը թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար դատապարտել 50 հազար դրամ տուգանքի:

Իսկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը հիմնավոր գնահատելու դեպքում պաշտպանը վերաքննիչ ատյանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Այսօրվա դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում չկայացավ՝ պաշտպանի բացակայության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում