«Առաջ ասում էին` «Լոսից ծամոն էին ուղարկում», հիմա արտերկրում հայ գործարարը նման մեծ միջոցառում է կազմակերպում, դժգոհում են»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով «Տաշիր» մրցանակաբաշխության և դրա առաջացրած հասարակական վրդովմունքի մասին` ասաց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Հասարակական դժգոհությունը անարդար է համարում նաև ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: «Ես երախտիքս եմ հայտնում Կարեն Կարապետյանին և նրա ընտանիքին: Այս մրցանակաբաշխությունը նրա բազում բարեգործությունների միայն մի փոքր մասն է կազմում և շատ անարդար վերաբերմունքի արժանացավ: Այդքան խիստ չեն խոսում ազգային բյուջեն թալանողների մասին, որքան Կարեն Կարապետյանի կատարած բարեգործության մասին»,- վրդովված ասաց Վարդապետյանը:
Ըստ նրա` այսպիսի վերաբերմունքը հիասթափեցնում Է բարերարին:





































