Միշան չի գնում խորհրդարան, փոխարենը գնում է գրադարան. ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», այսպես է մեկնաբանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր նախատեսված նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը:
«Միշան չի գնում խորհրդարան, փոխարենը գնում է գրադարան: Սակայն նա այնտեղ կարդալու համար չի գնում: Միշան կարդացող չէ, նա նաև գրող չէ, Միշան չաչանակ է»,- նշել է Բիձինա Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի բյուրոն որոշում է կայացրել չեղյալ հայտարարել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը, որը ուրբաթ խորհրդարանին պետք է ներկայացներ ամենամյա հաշվետվություն: Դրանից հետո նախագահը որոշում է կայացրել իր ամենամյա հաշվետվությունը ներկայացնել Թբիլիսիի Ազգային գրադարանում:








































